11 հարցին պատասխանել է բլոգեր Գագիկ Մամուլյանը
1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
-Չկա նման գործողություն: Առհասարակ, իմ կյանքում քիչ են այնպիսի գործողությունները, որոնք ես ստիպված եմ անում:
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
Ձու
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
Վառ գույները, նարնջագույնի ու սևի համադրությունը:
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
The Avener, Kadebostany – Castle In The Snow
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
«Կոմս Մոնտե Քրիստո», որը կարդացել եմ բանակում: Սովորեցնում է երբեք չհանձնվել, անգամ եթե թվում է, թե ոչինչ փոխել հնարավոր չէ:
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
-Հեռուստացույց չեմ նայում գրեթե, թեև, հեռուստատեսությունում եմ աշխատում (կոլեգաներիս աչքից հեռու), հումորային, ժամանացային թեթև ծրագրերը, կյանքի ռիթմը չի թողնում ծանր ու երկար հաղորդումներ նայել, մի տեսակ անընդհատ այդ ընթացքում ուշք ու միտքս դեպի համացանց է լինում:
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
– Աշխատում եմ քիչ նյարդայինանալ, բայց չեմ սիրում, երբ ներխուժում են ուրիշի անձնական կյանք:
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
-Ես մասնագիտությամբ չեմ աշխատում: Իմ մասնագիտության մեջ նյարդայնացնում է այն, որ 6 տարի գերազանց սովորել եմ մի բան, որը Հայաստանում պետք չի գալիս:
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
– Դեռ չեմ արել խենթ արարք:
10. Ի՞նչից եք վախենում
Ստից ու երեսպաշտությունից:
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
-Չի կարող նման բան լինել, ես կդառնամ «հաշմանդամ», ես համացանցով եմ գումար վաստակում, սովորում, ներշնչվում ու շփվում հետաքրքիր ու ինձ համար թանկ մարդկանց հետ, ներկայացնում իմ մտքերն ու ստեղծագործություններիս որոշակի մասը: