22-23-ին Կ.Դեմիրճյանիան անվ. Մարզահամերգային համալիրում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ հասարակական, քաղաքական ֆորումը: Այս միջոցառումների համար համերգային դահլիճի արտաքին տեսքն ամբողջությամբ փոխվելու էր, տեղադրվելու եին բավականին մասշտաբային թեմատիկ դեկորացիաներ, իսկ դա ահռելի աշխատանք էր, ժամանակատար՝ և՛ տեղադրելու և՛ ապամոնտաժելու առումով (մոտավոր հաշվարկներով նշված միջոցառումների դեկորացիաները ապամոնտաժված կլինեն մայիսի 15-ին), ուստի Իրինա Ալեգրովայի համերգը հնարավոր կլինի կազմակերպել միայն մայիսի 23-ին: https://www.youtube.com/watch?v=4ugzebGSecA
Իրինա Ալեգրովայի փոխանցմանբ տեսահոլովակը բացատրում է պատճառները երեւանյան համերգին հետ կապված:
Մայիսի 23-ին համերգը կայացավ լեփ-լեցուն դահլիճում և Ալեգրովան համերգի ժամանակ շնորհակալություն հայտնեց վստհության համար: https://www.youtube.com/watch?v=0uw0f469UAY&feature=share:
Նշեմ, որ ապրիլի 6-ի տոմսերը ուժի մեջ էին մայիսի 23-ի կայանալիք համաերգի համար, ինչի մասին բազմաթիվ անգամ հայտարարվեց լրատվական տարբեր աղբյուրներով: http://www.ntv.ru/novosti/1354878/ http://www.forpostart.ru/news/181
Հարց: Դուք կրկին ռիսկի չեք դիմում, նորից բերելով Իրինա Ալեգրովային՞, չէ որ մարդիկ կասկածով են լցվաց:
Մարդիկ կասկածի մեջ են, քանի դեռ չունեն փաստեր, ունենալուց հետո, հասկանալով, որ չկա խաբեություն, ամեն ոք արդեն ինքն է որոշում ուզում է ներկա գտնվել այս կամ այն համերգին: Ես համոզված եմ, որ իմ ժողովուրդը աշխարհի ամենաբարի և մեծահոգի ժողովուրդն է աշխարհում, և չկա որևէ ազգ, որ կարող է մտնել դրության մեջ այնպես, ինչպես անում է հայ ժողովուրդը: Իրինա Ալեգրովան ողջ աշխարհում ռուսական էստրադայի ամենասպասված արտիստն է և համոզված եմ, որ մեր հանդիսատեսը, իր հայ արմատներով , սիրելի երգչուհուն կընդունի պատշաճ կերպով և գրկաբաց, ինչպես անում է ինքը՛ ԻրինաԱլեգրովան:
Մեր ընկերությունը համագործակցում է Իրինա Ալլեգրովայի հետ ավելի, քան 10 տարի, և մենք Հայաստանում կազմակերպել ենք հետևյալ համերգները.
27.11.2010թ. – Տոնական շոու, 21.11.2012թ. – Հրաժեշտի համերգ, 06.03.2015թ. – «Набис» համերգը, որը հետաձգվեց 23.05.2016թ.-ին ապա կայացավ լեփ-լեցեն դահլիճով 23.05.2016թ. ,իսկ հիմա 05.03.2017թ. – Հոբելյանական համերգ «ՄՈՆՈ»:
Հարց: Այս անգամ հանդիսատեսը ինչ է տեսնելու՞
Ամբողջովին կերպարանափոխված Իրինա Ալեգրովա: Երգչուհուն ռոք, բլյուզ, դասական երաժշտության էլեմենտներով, կգնահատի նույնիսկ ամենապահանջկոտ հանդիսատեսը:
Բոլորս հիշում ենք, երբ 2012 թ, Ալեգրովան հայտարարեց, որ թողնում է բեմը, քանի որ «այն ամենը, ինչի մասին ցանկություն կար երգելու, կատարվել էր», բայց երբեմն, միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ թողնում ես , հենց այդ ժամանակ է սկսվում ամեն ինչ և ամենահետաքրքիրը հայտնվել: Այդպես ստացվեց և այս անգամ՝ նոր հեղինակների հետ, նոր ստեղծագործական խմբով, նոր ձայնով, նոր իմիջով և լիովին նոր երգացանկով՝ Իրինա Ալեգրովան կներկայացնի իր նոր «Перезагрузка.Перерождение» և «Моно» ծրագրերից ստեղծագործություններ, իհարկե կհնչեն նաև հին հիթերից, բայց լիովին նոր գործիքավորմամբ և հնչողությամբ: Մենք կտեսնենք , կլսենք, կծանոթանանք կերպարանափոխված,նոր և անճանաչելի Իրինա Ալեգրովային: Որպես ապացույց երգչուհու կերպարանափոխության, վերջացնեմ հենց Ալեգրովայի նոր ծրագրի բառերով;
«Перезагрузка .Перерождение! Ինչ որ բան կկոտրվի, Ինչ որ բան կմնա, Ինչ որ բան կփոփոխվի, սա ազատագրում է, կյանքը նոր է սկսվում և սկսվում է այսպահին»: