+37496288287

MY SHOP` ՆՈՐ FASHION STARTUP ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԻՑ

My Shop` նոր fashion startup հայկական օնլայն տիրույթում: Երեք աղջիկները՝ Հասմիկը, Լուսինեն, Գայանեն, իրենց և իրենց ընկերների փորձը հաշվի առնելով, որոշեցին ստեղծել վստահության և ապահովության վրա հիմնված online shop: Այլևս ստիպված չեք լինի սպասել մեկ-երկու ամիս ձեր պատվերը ստանալու համար, աղջիկները խոստանում են, որ My Shop-ով պատվերը կհասնի առավելագույնը մեկ շաբաթում: Բացի այդ, հիասթափություն չեք ապրի, երբ հագուստը չհամապատասխանի ձեր կառուցվածքին, մեծ կամ փոքր լինի, առավել ևս բացառվում է, որ այն լուսանկարից տարբերվի: Աղջիկները նշում են, որ My Shop-ի դեպքում հնարավոր է ոչ միայն փորձել հագուստը, այլև անհրաժեշտության դեպքում որոշակի փոփոխություններ կատարել:

новый-коллаж-8

My Shop-ը ներառում է նաև երեկոյան զգեստների վարձույթ, որի կարևորությունը կփաստի յուրաքանչյուր աղջիկ: Բոլորս մեր զգեստապահարանում ունենք գոնե 3-4 երեկոյան զգեստ, որոնք կրել ենք մեկ անգամ և այն դատապարտված է այսուհետ կախված մնալ զգեստապահարանում: Աղջիկներն առաջարկում են տալ դրանց երկրորդ շանս՝ My Shop-ում վարձույթի հանելով: Մյուս կողմից շատերս որևէ երեկույթի, խնջույքի գնալիս չունենք այդքան ժամանակ նոր զգեստ կարելու համար կամ չենք ուզում ավելորդ գումար ծախսել: My Shop-ի վարձույթը ևս այս դեպքում օգնության կհասնի: Մի խոսքով և՛ գնորդ ենք, և՛ վաճառող:  ԱՄն-ում, Եվրոպայում լայն տարածում ունեցող online գնումների այս տարբերակն արդեն Հայաստանում է:

1-52

Աղջիկներ, ինչպե՞ս ծնվեց My Shop-ի գաղափարը:
-Մենք և մեր ընկերները հաճախ խնդիրներ էինք ունենում Online-shop-երից օգտվելիս. կամ ուշ էր հասնում պատվերը, կամ ընդհանրապես չէր հասնում, թեպետ վճարել էինք, կամ այն, ինչ գալիս էր, բացարձակ նման չէր լինում մեր պատվերին: Դեռ մեկ տարի առաջ կար որակյալ Online-shop ստեղծելու գաղափարը, բայց ժամանակ էր պետք դաշտը ուսումնասիրելու, թիմ կազմելու, հստակ ծրագիր ունենալու համար, որպեսզի բացառվեին բոլոր այդ խնդիրները, որոնց Online-shop-երից օգտվելիս առնչվում էինք մենք և բազմաթիվ այլ աղջիկներ։ Միևնույն ժամանակ, որպեսզի դա չազդեր նաև գումարի վրա, այսինքն՝ այո լիներ վստահելի- որակյալ Online-shop, բայց միևնույն ժամանակ հասանելի գներով:
 Հաջողվե՞ց գտնել օպտիմալ տարբերակ: Ի՞նչ եք առաջարկելու ձեր պատվիրատուներին:
-Շատ երկար քննարկումներից, մոտ մեկ տարի տևած ուսումանսիրություններից հետո կարող ենք վստահ ասել, որ այո:
My Shop-ից պատվիրած հագուստները հասնելու են ամենաշատը 7 օրվա ընթացքում: Բացառվում է հագուստի չհասնելու, ինչ-որ տեղ կորելու տարբերակը։
Դուք ստանալու եք հենց այն, ինչ պատվիրել էիք, այսինքն՝ նկարն ու իրարկանությունը համաատասխանելու են, որովհետև հագուստը մենք ինքներս տեսնում ենք, փորձում ենք, կարող ենք տեղեկություն տալ կտորի և որակի մասին: Շատ կաևորում ենք նաև որակյալ կարը:
Հագուստը իդեալական համապատասխանելու է պատվիրատուի մարմնին, քանի որ մենք ոչ թե ստանդարտ չափսերով ենք պատվերն ընդունում, ասենք՝ S,M,L, այլ յուրաքանչյուր պատվիրատուին խնդրելու ենք իր անձնական չափսերը ուղարկել՝ ուսերի, կրծքի, իրանի և այլն և ըստ այդ չափսերի ուղարկելու ենք հագուստը: Այսինքն՝ արդյունքն այնպիսին է լինելու,  ասես դերձակի մոտ եք եղել և նա անձամբ ձեզ համար հագուստ է կարել:
1-34-1
Եթե հագուստն արդեն եկել է և ինչ-որ բան, այնուամենայնիվ, ձեզ դուր չի եկել, կարող եք հանգիստ փոփոխություն անել՝ երկարացնել, կարճացնել ՝ ընդամենը 1-2 օրից արդեն փոփոխված տարբերակով հագուստը ձեզ մոտ կլինի:
Հագուստը բերվելու է ձեր նախընտրած վայրը, այսինքն՝ դուք տանը, աշխատավայրում, սրճարանում հանգիստ նստած կլինեք և հագուստը կգա ձեզ մոտ:
01-4
Ինչու՞ ընտրեցիք My Shop անունը:

Յուրաքանչյուր մարդ, ով կասի  My Shop, այն կդառնա իր շոփը ու լրիվ կհամապատասխանի իրականությանը: Մենք  ուզում ենք այն դառնա աղջիկների համար մտերիմ, հարազատ վայր,  ինչպես իրենց զգեստապահարանն է: Բացի այդ,  մենք ունենալու ենք վարձույթի բաժին, որտեղ յուրաքանչյուրը կարող է վարձույթի հանել  իր հագուստները, այս դեպքում նույնպես  My Shop անունը արդարացված կլինի: Այն ոչինչ չպարտադրող, հիշվող, կարճ անուն է, ինչը նույնպես հաշվի ենք առել, որպեսզի հիշելու համար ուղեղի մեծ աշխատանք չպահանջվի. ինչ էր անունը էդ շոփի: Փորձել ենք My Shop կայքը նույնպես հնարավորինս պարզ և հեշտ օգտագործվող ստեղծել:

Ի դեպ, My Shop-ը կգործի փետրվարի 1-ից: Շտապեք գնումներ կատարել )))

001-1

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը ՝ WNews.am

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...