Պանիրը մարդկությանը հայտնի առաջին կաթնամթերքներից է։ Դեռևս հին հույն բանաստեղծ Հոմերոսի պոեմներում կան տեղեկություններ պանրի ստացման եղանակների մասին, իսկ հույն փիլիսոփա Արիստոտելը նկարագրել է պանրի պատրաստման տեխնոլոգիան։
Միջին դարերում պանրագործության հիմնական շրջանը Իտալիայի Պո գետի հովիտն էր։ Ֆրանսիայում արտադրել են հիմնականում փափուկ պանիրներ՝ Ռոկֆոր», Բրի», Շվեյցարիայում՝ Շվեյցարական», Հոլանդիայում՝ «Հոլանդական»։ Արդյունաբերական պանրագործությունը Եվրոպայում և Ամերիկայում զարգացել է XIX դարում։ Հայաստանում պանրագործությամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։
Մ.թ.ա. III–II հազարամյակների հնավայր Կարմիր բլուրի պեղումներով հայտնաբերվել է« պանրագործարան»։ Հայաստանում ավանդաբար պատրաստվում են կանաչ, հորած, մոթալի, չանախ, լոռի, թել (հյուսած) պանիրներ։
Պանիրը կարող է հանդիսանալ ձեր երիտասարդության գրավականը
Պարզվում է, որ պանրի օգտագործումը նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Սակայն, միայն դրանով չի սահմանափակվում պանրի հրաշագործությունը, այն նաև երկարակեցություն է պարգևում:
Գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ պանիրի հաճախակի օգտագործումը երկարացնում է մարդու կյանքի տևողությունը:
Իտալիայում` շուրջ 800 բնակչի շրջանում կատարված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար օգտագործում են պանիր, հազվադեպ են հիվանդանում հիպերտոնիկ, սիրտ-անոթային և ոսկրային հիվանդություններով: Այդ գաղտնիքը թաքնված է այն պարզ ճշմարտության մեջ, որ պանրի կիրառությունը մաքրում է օրգանիզմը տոքսիկներից:
Այս ամենից բացի չենք կարող չխոստովանել, որ պանիրը բացի օգտակարությունից, նաև համեղ է:
Նյութը պատրաստեց Վարդ Գիշյանը