Օրերս, Bamboo rooftop-ում, «Ալֆա-Ֆարմ» ընկերության հետ համատեղ, կազմակերպեցի փակ միջոցառում՝ նվիրված Avène բրենդի 32-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էր հատուկ հյուր բժիշկ-մաշկաբան Ռշտուն Բաբայանը, ով ներկայացրեց թե ինչպե՞ս պետք է խնամել մաշկն աշնան ընթացքում Avene բրենդի պրոդուկտներով։
Միջոցառման ընթացքում բժիշկը հյուրերի հետ կիսվեց մաշկի խնամքի հետ կապված խորհուրդներով, ինչպես նաև ներկայացրեց բրենդի պատմությունը ներկաներին։
Ինչպես գիտեք, Avène բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը:
Avène ֆրանսիական բրենդը 32 տարեկան է և արդեն 5 տարուց ավել է, ինչ ներկայցված է հայկական շուկայում: Բրենդն առաջարկում է բարձրակարգ խնամքի միջոցներ՝ ստեղծված մաշկաբանների անմիջական վերահսկողությամբ: Avène բրենդի բոլոր պրոդուկտների հիմքը հանդիսանում է թերմալ ջուրը, որն ունի մաշկը հանգստացնող և փափկեցնող հատկություններ՝ ապացուցված 150-ից ավելի գիտական հոդվածներով և հետազոտություններով։
Ավելի քան 12 տարվա հետազոտությունների շնորհիվ բացահայտվել է, որ միայն Avène թերմալ ջրին է բնորոշ Aquaphilius Dolomie միկրոֆլորան, որի շնորհիվ հետագա հետազոտությունների արդյունքում բացահայտվել են միկրոֆլորայից ստացված պատենտավորված ինովացիոն պոստբիոտիկ բաղադրիչներ, որոնք օգտագործվում են
բրենդի բեսթսելլեր շարքերում՝ ատոպիկ մաշկի համար XeraCalm A.D. շարքում, վերականգնող Cicalfate + շարքում և զգայուն մաշկի համար նախատեսված Tolerance Control շարքում։ Եվ բնականաբար, Avene բրենդը շարունակում է կատարել հետազոտություններ՝ հիմնված արդեն 32 տարվա փորձի և գիտելիքների վրա։
Նշեմ նաև, որ «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը ներկայացնում է ՀՀ-ում առաջին օնլայն դեղատունը՝ 24/7 առաքման ծառայությամբ և խորհրդատվությամբ։ Գործում են գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ օնլայն դեղատան բջջային հավելվածը և կայքէջը՝ www.alfapharm.am , որոնք հնարավորություն են տալիս հաճախորդներին շուրջօրյա պատվիրել անհրաժեշտ դեղորայք, կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև մանկական պարագաներ՝ ցանկացած վայրից։ Օնլայն դեղատանը մշտապես առկա են բազմաթիվ ակցիաներ, զեղչեր, հատուկ առաջարկներ, իսկ արագ առաքման շնորհիվ այլևս անհրաժեշտ չէ դեղատուն մոտենալ։ «Ալֆա-Ֆարմ»-ի օնլայն դեղատունը հեշտացնում է Ձեր կյանքը` դառնալով մշտական օգնականը օրվա ցանկացած ժամին՝ 24/7 ռեժիմով։
https://alfapharm.am/
https://www.instagram.com/alfapharm/
https://www.facebook.com/AlfaPharm/
Նշեմ նաև, որ միջոցառման շրջանակներում մեր հյուրերի համար «Ալֆա-Ֆարմ»-ը պատրաստել էր գեղեցիկ և յուրահատուկ անակնկալ նվերներ: Բացի այդ, հատուկ մեր հյուրերի հետևորդների համար «Ալֆա-Ֆարմ» -ը ներկայացրեց Avene32 պրոմոկոդը, որի շնորհիվ 5 օր շարունակ հետևորդները հնարավորություն ունեն պատվիրել Avène ապրանքանիշի ամբողջ տեսականին օնլայն դեղատնից 20% զեղչված արժեքով:
Դուք նույնպես կարող եք «Ալֆա-Ֆարմ» օնլայն դեղատնից պատվիրել ֆրանսիական Avène ապրանքանիշի կոսմետիկ միջոցները Avène32 պրոմոկոդով և ստանալ 20% զեղչ՝ ողջ տեսականու համար՝ մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ։
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ
Գլխավոր գրասենյակ
Հ Հ ք. Երևան, Շիրակի փ. 1/68
Հեռ.` +374 60700500
Ֆաքս` +374-10-46-50-95