+37496288287

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ ZAVOD MUSIC CLUB-Ը

Օրերս, Քաղաք Գյումրիում,  տեղի ունեցավ Zavod Music Club-ի պաշտոնական բացումը:  Zavod Music Club-ը Գյումրիում գտնվող նորաբաց երաժշտական ակումբ է, որն առանձնանում է իր հետաքրքիր լուսային էֆեկտներով ու յուրօրինակ ինտերիերով:

Նշենք, որ պաշտոնական բացումը լի էր անակնկալներով, որոնցից ամենասպասելին Իվետա Մուկուչյանի համերգային ծրագիրն էր. մեզ հետ զրույցում Իվետան ասաց, որ ուրախ է, որ գտնվում է Գյումրիում , քանի որ շատ է սիրում գյումրեցիներին և պատրաստվում է մեկ օր ևս մայրիկի հետ ժամանակ անցկացնել այստեղ:

Ավելացնենք, որ երեկոն վարում էր սիրված հաղորդավար, դերասան, շոումեն Արսեն Գրիգորյանը: Միջոցառման կազմակերպիչն էր Level event company-ին:

Զավոդի պաշտոնական բացման միջոցառմամբ  համերգային ծրագրերի մեկնարկը տրվեց: Մեծ պարահրապարակ, միայն որակյալ խմիչքների առկայությամբ բար և մինչև 800 անձ հյուրընկալելու հնարավորությամբ սրահ:

Նաև նշենք, որ ակումբի կողքին կա բացօթյա հանգստի կանաչապատ գոտի:  Ակումբի անվան ընտրությանը հանգել են տարածքի նախկին գործառույթից ելնելով: Զավոդի ներկայիս տարածքը սովետային Հայաստանի օրոք եղել է գործարան:

Դե ինչ. ևս մեկ անգամ շնորհավորում ենք գյումրեցիներին և   բոլոր նրանց, ովքեր սիրում են ակումբային կյանքը, սիրում են լավ երաժշտություն և հաճելի ժամանց:

https://www.instagram.com/zavod_music_club/

+37494385185
Proshyan 77/7

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...