Դեկտեմբերի 23-ին Ծաղկաձորի Royale Entertainment Center-ում կայացավ ArmMod Fashion նախագծի 5–րդ նորաձևության ցուցադրությունը` ,,Հայկականը Նորաձև է,, կարգախոսով: Շուտով տոներն են և շատ ճիշտ ժամանակն էր ևս մեկ անգամ հիշեցնել և կոչ անել գնումներ կատարելիս նախապատվությունը տալ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ:
Նախագծի նպատակն է աջակցել և ներկայացնել հայ սկսնակ, ինչպես նաև արդեն ճանաչում ձեռք բերած ստեղծագործողների աշխատանքները` խրախուսելով հայկական արտադրանքը:
Այս անգամ մասնակից դիզայներներ էին` Մարինե Բալասանյան, Թերեզա Ղարաբաղցյան, Ժանետ Հովսեփյան, Աննա Առաքելյան, Արմենուշ Մագարյան, Գայանե Բաղդասարյան, Գայանե Մինասյան, Հասմիկ Ներսեսյան, Տաթևիկ Գրիգորյան, Ժենյա Ասատրյան, Էրիկա Հակոբյան, Երանուհի Ավետիսյան, ինչպես նաև ՆԱՐԵԿԱԾԻՆ, NARRE , Hourik Millinery, Erika van Geenhuizen, Messo Bags, Megerian Silver հայկական բրենդները:
,,Հայկականը նորաձև է,, Fashion Show-ն վարեցին հաղորդավարներ` Ժիրայր Ոսկանյանը և Ռիփփի Սարգսյանը: Երեկոյի շքեղությունը և փայլը ապահովեցին քաղաքի լավագույն մոդելները, իր կատարմամբ հանդես եկավ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի երգահան Լիլիթ Յանը: Իսկ երեկոն շարունակվեց նախատոնական AFTERPARTY-ով ROYAL CLUB-ում, որտեղ ներկաներին էլ ավելի բարձր տրամադրություն հաղորդեց Գևորգ Դավթյանի կատարումները:
Մոդելների դիմահարդարումն ապահովեցին Գայանե Հունանյանը, Կարա Քանդրջյանը, Մերի Մեցիկյանը, իսկ վարսահարդարումը` Cataleya Wellness Club -ի վարպետ` Արմեն Աբրահամյանը:
Հյուրերը ծանոթացան Մեգերիան կարպետներին, օգտվեցին հյուրասիրությունից, լուսանկարվեցին ֆոտոստենդի մոտ և հայ փայտագործության վարպետ` Վարդանի տրամադրած ֆոտոանկյունում:
Ցուցադրության գլխավոր հովանավորն էր Ծաղկաձորի Royale Entertainment Center-ը Ցուցադրության գործընկերներն են` Megerian Carpet Armenia, Famous Kalyan Lounge Tsaghkadzor, Tsaghkadzor Marriott Hotel , Texart Print, Cataleya Wellness Club, Marstom Dental Clinic, Davis’ Gym, AIC:
Այսպիսով ,,ArmMod Fashion,,նախագիծը տարին ամփոփեց 5 ցուցադրությամբ` խոստանալով գալիք տարում նորանոր անակնկալներ:
Իսկ մի քանի օրից կհայտնենք, թե մասնակից դիզայներներից ով բացառիկ հնարավորություն կստանա ներկայանալու գարնանը Մոկվայում կայանալիք Arm Fashion Day շքեղ ցուցադրությանը:
Knar Jouette