Դեկտեմբերի 14-ին, Էլ Գարդենում, տեղի ունեցավ հայտնի բլոգեր Մարիաննա Քոքչյանի՝ նույն ինքը ինստագրամում հայտնի WING 21-ի բլոգինգի դասընթացի մաստեր կլասը:
Դասընթացի ընթացքում Մաշան խոսեց բլոգինգից, ինստագրամի կատարվող գործառույթներից, առանձնահատկություններից և իր անցած ուղուց:
Մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն 6 տարի է, ինչ վարում է իր բլոգը.
«Պարզվում է՝ ես արդեն 6 տարի է, ինչ վարում եմ իմ բլոգը և, վերջապես, հասունացավ այն պահը, որ ես որոշեցի անել իմ առաջին բլոգինգ Master Class-ը: Դասընթացի հիմնական նպատակը բլոգինգ ուղղվածությունը Հայաստանում զարգացնելն է: Այս ամենը արտերկրում շատ ավելի ակտուալ է, քան մեզ մոտ: Մենք նույնպես կարող ենք ունենալ մասնագետներ, որոնք ոչնչով չեն զիջի մյուս երկրներին: Ուրախ եմ, որ այսօր կողքիս էին իմ հետևորդները, ինձ համար շատ կարևոր ու հարազատ մարդիկ, ովքեր միշտ ինձ սատարում են: Հույս ունեմ, որ դեռ շատ առիթներ կլինեն հանդիպելու» , – ասաց Մաշան:
Դե ինչ , կրկին շնորհավորում ենք և մաղթում բազմաթիվ հավատարիմ հետևորդներ:
https://www.instagram.com/wing__21/