+37496288287

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԵՐԻ ՍԱՐԻԿՅԱՆԻ «ԻՄ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Դեկտեմբերի 11-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Մերի Սարիկյանի «Իմ նպատակների քարտեզը» գրքի շնորհանդեսը: Ամեն ինչ չափազանց յուրօրինակ և գեղեցիկ էր, ինչպես ինքը՝ Մերին: Մոսկվա կինոթատրոնում մեծ դահլիճը լցված էր մոտիվացիայով և հավատով:

Մերին երկու գեղեցիկ հոլովակ էր ներկայացրել, որոնք շատ ոգևորիչ էին և կարևոր հաղորդագրություն էին փոխանցում հանդիսատեսին. բոլորը մի պահ վերադարձան մանկություն և իրենց մանկության երազանքները ուղարկեցին տիեզերք: Բացի գեղեցիկ ու էսթետիկ ներկայացումը, Մերին հանդես եկավ նաև շատ բովանդակալից ելույթով, որտեղ պատմում էր իր իսկ նպատակների քարտեզագրման մասին:

Ինչպես նշեց հեղինակն իր ելույթի վերջում. «Շատ երկար կարելի է խոսել նպատակների իրագործման ճանապարհի մասին , բայց ժամանակը սուղ է, հենց դա է պատճառը, որ ես գրել եմ «Իմ նպատակների քարտեզը» , որպեսզի միանգամից մեծ թվով մարդկանց համար հասանելի դարձնեմ այն մեթոդներն ու գաղափարները, որոնք օժանդակելու են իրենց նպատակների իրագործամն և ներդաշնակ ապրելու ճանապարհին:

Հավաքվել էին հեղինակի հավատարիմ ընթերցողներն ու ընկերները, այդ թվում՝ հանրությանը հայտնի բազմաթիվ հյուրեր: Կարծում եմ «Իմ նպատակների քարտեզը» Ամանորին ընդառաջ ամենալավ նվերը կարող է լինել, քանի որ բոլորիս համար էլ կարևոր է տարին սկսել խելացի պլանավորած նպատակներով: «Իմ նպատակների քարտեզը» ինքնաճանաչման, գիտակից ապրելու և անձնական աճի գեղեցիկ և խելացի ուղեցույց է:

Մերին նաև շնորհակալություն հայտնեց իր բոլոր գործընկերներին, ովքեր, ինչպես նա նշեց, ևս մեծ ընտանիքի մի մասնիկն են: Առաջնահերթ շնորհակալություն հայտնեց Ivy Entertains ընկերության ամերիկյան և հայկական թիմերին ամբողջ տարվա աջակցության համար: Միջոցառման գործընկերներն էին Lesnereidesparis_armenia ֆրանսիական զարդերի խանութը.,Online World USA օնլայն շոփը, որտեղից կարող եք ձեռք բերել ամերիկյան ցանկացած ապրանքատեսակ, Babyroom մանկական խանութը, որտեղ ներկայացված են համաշխարհային լավագույն բրենդները:

Միջոցառման գեղեցիկ ինտերիերը ապահովել էր Vivi Event Group-ը, համեղ ու գեղեցիկ ֆուրշետը IV_events_planning ընկերությունը, իսկ անզուգական տորթը՝ anahit_cakes-ը: Շատ գրավիչ էին նաև գրքի իլլյուստրացիաներով և մոտիվացիոն խոսքերով պատրաստված թխվածքաբլիթները sweetdream_cookies -ի կողմից: Կարծում ենք շնորհանդեսը ավելին քան ստացված էր և դեռ երկար կմնա մեր հիշողություններում: Շնորհավորում ենք Մերի Սարիկյանին ևս մեկ անգամ փայլուն շնորհանդեսի և հոյակապ գրքի կապակցությամբ:

https://www.instagram.com/marysarikyan/

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...