+37496288287

«ՍԱՐԴ» ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑԸ ՆՇԵՑ ԻՐ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Նոյեմբերի 25֊ին «Սարդ» խանութների ցանցը յուրահատուկ նորաձևության շոուով նշեց իր գործունեության 25-րդ տարեդարձը: 25 տարիների ընթացքում «Սարդ» խանութների ցանցը ընդլայնվել և մեծ վստահություն է վայլում հանրության կողմից՝ միշտ առաջարկելով իր սպառողին եվրոպական բրենդային ներկալաքային նյութերի, պաստառների ւ ջեռուցման համակարգերի մշտապես տարբերվող և որակյալ տեսականի։ Այժմ Երևանում և Գյումրիում գործում է թվով 10 խանութ-սրահ։

Հավատարիմ մնալով իր կարգախոսին` ,,նորաձևությունը պաստառներում թելադրում ենք մենք,, , ArmMod Fashion-ի հետ համատեղ կրեատիվ տարբերակով նորաձևության տոն պարգևեցին բոլորին։ Հագուստները 11 հայ դիզայներներ պատրաստել էին «Սարդ» խանութների ցանցում ներկայացված բազմազան և հետաքրքիր պաստառներից։ Առաջին անգամ հայաստանում ներկաները վայելեցին պաստառներով նորաձևության շոու, սակայն առաջին հայացքից կերպարները դժվար էր տարբերել գործվածքից պատրաստված հագուստից։

Ցուցադրության բացումը վստահված էր Միսս Արմենիա 2019 Լիանա Ոսկերչյանին, երեկոյի հաղորդավարն էր Դավիթ Հակոբյանը, իսկ նրբաճաշակ երաժշտությունը ապահովվեց DJ Diana-ն։ Ինքնատիպ կերպարների հեղինակներն էին` «Elka Fashion Studio»-ի դիզայներ` Գայանե Աբրահամյան, «Soghomonyan Fashion» -ի հիմնադիր` Գայանե Սողոմոնյան, «Platon FF» բրենդի հիմնադիր` Էրիկա Չիլինգարյանին և իր դուստր Արիանա Չիլինգարյանին, ,,JenA» Fashion Art House-ի հիմնադիր Ժենյա Ասատրյան, «Anna Arakelyan» բրենդի հիմնադիր` Աննա Առաքելյան, «Elas» բրդենդի հիմնադիր` Էլեն Ասլանյան, «NaMarko» բրենդի հիմնադիր Նարինե Մարկոսյան, «Malcout» բրենդի հիմնադիր Նազելի Մալխասյանին, ,,Dall,, բրենդի հիմնադիր ` Լիլիթ Դալաքյան, ,,LUCENT,, բրենդի հիմնադիր Աստղիկ Գևորգյան, «CANI » Fashion-ի հիմնադիր Սուսի Ասատրյան, ով ամենապատանի դիզաներն էր։

Մոդելների գեղեցիկ դիմահարդարումը և վարսահարդարումը ապահովել էր «Line Art» գեղեցկության սրահի հմուտ մասնագետները։ Հյուրերը վայելեցին «Իջևան» գինու գործարանի գինիները։ Իսկ ցուցադրության կազմակերպումը վստահված էր ,,ArmMod Fashion,,-ին։ Շնորհավորում ենք «Սարդ» խանութների ցանցի գործունեության 25 ամյակը` մաղթելով նորանոր ձեռքբերումներ։

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...