Օրերս , Գարուն սրճարանում կազմակերպեցինք շատ գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Բելիս տուրիստական ընկերության վերաբացմանը:
«Belise» տուրիստական գործակալությունը հիմնադրվել է 2016 թվականին: Այս 7 տարվա ընթացքում գործակալությունը սպասարկել է շուրջ 25.000 հաճախորդի: Belise-տուրիստական գործակալությունը կազմակերպում է ճամփորդություններ աշխարհի բոլոր ուղղություններով:
Առաջարկում է նաև վիզայի աջակցում, տրանսֆեր, հյուրանոցային համարի ամրագրում, ցանկության դեպքում գործակալությունն առաջարկում է հավելյալ ծառայություններ՝ աշխարհի ցանկացած հատվածում , օրինակ՝ փորձված դայակի կամ մարզչի ընտրություն, ծննդյան կամ այլ առիթների կազմակերպում և այլն: Ի դեպ, գործակալությունը զբաղվում է նաև ներգնա տուրիզմով և այս առաջարկում է կացության հնարավորություն Դիլիջանի վիլլա պարկ ռեզորթում:
Գործակալությունն աշխատում է 24 ժամ. ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել և համապատասխան մասնագետը ձեզ կօգնի: Քանի որ վերջին շրջանում շատ է անվստահությունը կապված տուրիստական գործակալությունների հետ, մենք վստահեցնում ենք, որ ձեր վճարած գումարը ձեր հանգստի կազմակերպման համար վստահելի ձեռքերում է:
Dilijan Park Resort & Villas
Հյուրանոցային համալիրը կառուցվել է 2012 թվականին Դիլիջանի ամենագեղատեսիլ անկյունում՝ Պարզ լիճ տանող ճանապարհին: Սա այն վայրն է, որտեղ դուք կսուզվեք բնության հետ մենության զարմանալի մթնոլորտում՝ չհրաժարվելով ժամանակակից քաղաքակրթության բոլոր հնարավոր առավելություններից: Հրաշալի կլիման և շրջակա բնության գեղեցկությունը Dilijan Park Resort & Villas-ը դարձնում են իդեալական հանգստի վայր բոլոր ճաշակի համար: Հյուրանոցային համալիրն առաջարկում է հարմարավետ սենյակներ և քոթեջներ, որոնք հյուրերին տալիս են ամբողջական մեկուսացման և հարմարավետության զգացում լեռների անտառապատ լանջերի ապշեցուցիչ տեսարաններով:
Հյուրանոցային համալիրի համարների ընդհանուր թիվը կազմում է 8 սենյակ և 14 քոթեջ։ Սենյակներում և քոթեջներում ստեղծված են բոլոր պայմանները հանգստի համար, ինչը կարևոր է ձեզ համար զբաղված օրվանից հետո։ Յուրաքանչյուր սենյակ ունի հարմարավետ մահճակալ, աշխատասեղան, զգեստապահարան, հեռուստացույց, վարսահարդարիչ, թեյնիկ, մինիբար և հեռախոս, իսկ քոթեջներն ունեն նաև խոհանոց և հյուրասենյակ:
Հայկական և եվրոպական խոհանոցի ռեստորանային համեղ ուտեստներ՝ պատրաստված ամենաթարմ և որակյալ բաղադրիչներից. մեր խոհարարները առաջարկում են ավանդական ուտեստների մեկնաբանություններ: Ձեր ծառայության մեջ՝ բիլիարդ, թենիս, հանդիպման սենյակ, խաղահրապարակ։ Dilijan Park Resort & Villas-ը ճիշտ վայր է լավ հանգստի համար:
Դե ինչ, սիրելի ընթերցողցներ, այսուհետ կարող եք դիմել Բելիս տուրիստական ընկերությանը, որն այլևս աշխատելու է 24 ժամ, որպեսզի դուք ունենաք լիարժեք հանգիստ՝ աշխարհի ցանկացած կետում:
Հատուկ շնորհակալություն Գարուն սրճարանին՝ մեզ շատ ջերմ ընդունելու համար:
https://www.instagram.com/belisetour_/
Mashtots 33/1
+374 93253333, 011253333