+37496288287

VIOLIK QOCHARYAN-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Վիոլիկ Քոչարյանին նորաձևությունը հետաքրքրել է փոքր հասակից. մայրիկին միշտ խնդրել է  տիկինիկներ գնել, որոնց համար  հագուստ է կարել: Այսօր  նա արդեն ունի իր սեփական հավաքածուն, որը տեղակայված է Tashir 4 armenian brands հարթակում:

Օրերս, նա ներկայացրեց իր նոր  հավաքածուն, որին ներկա էր նաև ManeHblog-ը: Ինձ հետ զրույցում Վիոլիկը պատմեց իր անցած ճանապարհի մասին.

«Սկզբնական շրջանում ինձ շատ օգնել է տատիկս. միասին ասեղնագործում էինք և նա փորձում էր իր գիտելիքները փոխանցել ինձ: Այնուհետև որոշեցի սովորել Faina-ի հիմնադրած դպրոցում, ավարտեցի այն և  ուսումս շարունակեցի Atex fashion studio-ում՝ գիտելիքներս ամրապնդելով կար ու ձևի մեջ: Մինչ Armenian brands հարթակում գտնվելը, 2 տարի շարունակ զբաղվել եմ online վաճառքով, քանի որ արդեն իսկ ունեի իմ սեպական հավաքածուն: Իսկ արդեն այս տարվա  Նոյեմբերի 11-ին  բացվեց իմ խանութ- սրահը, որը կոչվեց հենց իմ անունով՝ VioLik QocharYan»:

Ինչպես Վիոլիկն է նշում, սև գույնը միշտ էլ ակտուալ է, սակայն նրա հավաքածուների մեջ միշտ գերակշռում են գույները, քանի որ դրանք ստեղծում են բարձր տրամադրություն:

«Միշտ հետևում եմ նորաձևության միտումներին և աշխատում եմ այդ ամենը ներառել նաև իմ հավաքածուներում՝ պահպանելով սեփական ձեռագիրս: Հագուստների վրա պատկերված սնունդն իմ նախասիրություններն են, այսինքն այն ամենն, ինչ ես սիրում եմ ուտել: Կարծում եմ, որ տարբերվող ու հետաքրքիր միտք է ստացվել: Իսկ կտորներից հիմնականում օգտագործում եմ neoprene, քանի որ շատ հարմարավետ է»:

Երեկոյի վերջում տեղի ունեցավ խաղարկություն, որի ընթացքում,  3 հաջողակ, Վիոլիկ Քոչարյանի կողմից ստացան հետաքրքիր նվերներ:

Պետք է ասեմ, որ VioLik QocharYan-ի ձեռագիրն իրոք տարբերվող է և եթե դեռ  ծանոթ չեք նրա հավաքածուներին, ապա շտապեք Tashir 4 armenian brands հարթակ, որտեղ ձեզ սպասվում է հեքիաթային տրամադրություն:

Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ VioLik-ին՝ մաղթելով վառ ու ոճային մտքեր և մի շարք հաջողություններ:

IMG_6932

IMG_6933

IMG_6935

IMG_6936

IMG_6937

IMG_6944

IMG_6945

IMG_6948

IMG_6949

IMG_6950

IMG_6952

IMG_6956

IMG_6957

IMG_6958

IMG_6960

IMG_6962

IMG_6965

IMG_6966

IMG_6967

IMG_6970

IMG_6976

IMG_6980

IMG_6988

IMG_7014

IMG_7042

IMG_7085

IMG_7097

IMG_7158

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...