ԱԴՈՆՑ 17/2 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ <<ԲԼՈՒՄ>> ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
2021թ. ապրիլի 28-ին Ադոնց 17/2 հասցեում <<Բլում>> ուսումնական կենտրոնի ողջ անձնակազմը կարևոր առաքելությամբ է բացում կրթահամալիրի դռները իր ապագա սաների առջև:
Գիր ու գրականություն, իմաստություն, մշակույթ սիրող հայի համար օդ ու ջրի պես թանկ ու անհրաժեշտ է 2 բան՝ անամպ, խաղաղ երկինք և գիտելիք: Գիտելիքը մեր հինավուրց ժողովրդի համար եղել է դարերի ուղեկից, գոյատևման և արարման հիշողության պահպանում, որովհետև գիտելիքը զրահ է բոլոր դժվարությունների, անհաջողությունների և պարտությունների դեմ:
Ամենօրյա քրտնաջան, անմնացորդ աշխատանքի միջոցով սաներին տրվելու է խորն ու կայուն գիտելիքներ, դժվարություններին դիմակայելու կամք, համառություն, պայքարելու, երազանքներին հասնելու ձգտում:
Դասապատրաստումից բացի, գործելու են բազմաթիվ տարաբնույթ խմբակներ, որոնք հնարավորություններ կտան ճիշտ կազմակերպել երեխաների ազատ ժամանակը, բավարարել նրանց նախասիրությունները, գիտելիքից զատ կոփել հոգեպես, որպեսզի նրանք ի վիճակի լինեն դիմակայել մեր բարդ հակասական ու դժվարին կյանքի փորձություններին:
<<Բլում>> ուսումնական կենտրոնում իրականացվում է դասապատրադտում (բոլոր տարիքի դպրոցականների համար)՝ շաբաթական 5 օր: Երեխաները հաճախելով մեր կենտրոն, սովորելու են ոչ միայն դասերը, այլ նրանց տրվելու է լրացուցիչ աշխատանք, որպեսզի ստացած գիտելիքը ամրապնդվի:
Կենտրոնում կարող եք սովորել նաև օտար լեզուներ (առանց տարիքային սահմանափակման) –անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, չիներեն, ադրբեջաներեն, պարսկերեն, իսպաներեն:
Գործելու է նաև այլ խմբակներ՝
Նկարչություն
Շախմատ
Մենթալ թվաբանություն
Թատերական խմբակ
Կենտրոնում հաճախակի կազմակերպվելու է մրցույթներ, խաղեր և հաղորդակցման հմտությունների դասեր:
Մեր բոլոր մանկավարժներն ունեն համապատասխան մանկավարժական կրթություն:
Հավելենք նաև, որ մեզ մոտ գործում է երկարօրյա խմբակներ, որտեղ երեխաները կարող են մնալ առավոտյան ժամը 9:00-18:30:
Ուսումնական կենտրոնն ունի գրադարան, որից կարող եք օգտվել անվճար:
<<Բլում>> ուսումնական կենտրոնի աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 9:00-ից և ավարտվում՝ 20:00:
ԳԻՏԵԼԻՔՈՎ ԶԻՆՎԱԾ ՄԱՐԴԸ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ
Հասցե- Ադոնց 17/2
Հեռ 095824247, 098824247
https://www.instagram.com/bloom_usumnakan_kentron/