+37496288287

ԴԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԻՄՔԵՐԻ ՀԻՄՔՆ Է. ՀԱՅԿ ԱՎԱՆԵՍՅԱՆ

14572818_1095774807184797_8479082087665161442_n

Թեև ժամանակներն առաջ են գնում, սակայն կլասիկ մտածողությունը, ստեղծագոևծության այդպիսի մոտեցումը իրդիրքերը չի զիջում և կարելի է ասել նոր շունչ է ստանում լավ արվետսագետի ձեռքերում: Դասական և ժամանակակիցհետաքրքիր համադրություններառանձնահատուկ թրենդային մոտիվների հեղինակ է համեստ ու խորաթափանցներաշխարհով այս երիտասարդը. Արտերկրում ապրող և ստեղածագործող Հայկ Ավանեսյանի անունը տարբեր բեմերից էհնչել և տարբեր ցուցադրություններ  են հետաքրքիր բովանդակություն ստացել երիտասարդ դիզայների հավաքածուներիշնորհիվ: Այսօր  նրա հետ գողտրիկ զրույցից մպատառիկ ենք առանձնացնել:

Ո՞րն է Հյակ Ավանեսյանի ստեղծագործական փիլիսոփայությունը:     

-Իհարկե, ստեղծագոծելու համար փիլիսոփայությունը շատ կարևոր է: Հատկապես արվեստի ստեղծման դեպքում, հատկապես այնպսի արվեստի, ինչպիսն նորաձևությունն է: Կարևորագույն  պայման է ունենալ որոշակի փիլիսոփայություն, որը քեզ կուղղորդի, կթելադրի և կտա լավ արդյունք: Որովհետև, երբ որևէ բան ես ստեղծում, այդ ամենի մեջ ասելիք ես դնում, որը պետք հասնի հասարակությանը: Իհարկե, խոսքը վերաբերում է առողջ ստեղծագործական վիճակին: Որովհետև այսօր կան ոչինչ չասող շատ-շատ արվեստներ, որոնք աշխատում են պարզապես շուկայի թելադրանքով: Եվ ես իմ բոլոր էսքիզներում դնում եմ այդ բարձր գաղափարը, որն իմաստ է հաղորդում հագուստին և ինձ համար չափորոշիչ է մշտապես ակտուալ մնացող կլասիկան:

 – Ունե՞ք ստեղծագործական սահամանփակումներ և ո՞րն է համագործակցության Ձեր մոտիվը:

-Առաջին հերթին ինձ համար համագործակցության սահամանփակում կարող է լինել այն, երբ իմ գործընկերը չի կարող ընկակել իմ պատկերացումները կամ չի ընդունի այն գաղափարախոսությունը, որից ես ներշնչվում եմ: Եթե մեր գաղափարները չեն համընկնում մենք չենք կարող համագործակցել: Հաջորդ պատճառն անվսատհությունն է, երբ հասկանում ես, որ դիմացինն ամբողջությամբ չի վստահում քեզ: Այս դեպքում վստահաբար կարող եմ ասել, որ մերժում եմ ցանկացած առաջարկ: Չեմ կարող չնկատել այն, որ ես ունեմ լավ գործընկերներ, որոնց հետ տարիներ շարունակ աշխատում եմ: Եթե ես իմ պատկերացումները փոխանցում եմ թղթին, ապա նրանք այդ էքիզները շատ լավ կարողանում են կարդալ և տեղափոխել լուսակարչության կամ վիդեոարտադրության մեջ:

Ի՞նչն  եք գնահատում մարդու մեջ:

-Առաջին հերթին մարդ պետք է մնա մարդ` բարի, պարզ և ընկերասեր: Անշահախնդրորեն շարունակի իր ընեկրությունն ու չմոռանա իր ընկերներին: Հաջողություններն ու ձեռք բերումները չպետք է փոխեն մարդու կամ մեծամիտ չդարձնեն: Մարդը միշտ պետք է մնա ազնիվ թե իր նկատմամաբ և թե դիմացինի:

Հանդիպո՞ւմ եք արդյոք «դժվար» պատվիրատուների:

-Բարեբախտաբար շատ հազվադեպ: Միայն մի դեպք է եղել և այնքան վաղուց, որ կդժվարանամ այս պահին հիշել: Կարող եմ ինձ երջանիկ մարդ համարել այդ իմաստով, որովհետև նրանք ովքեր գալիս են ինձ մոտ պատվիրելու այս կամ այն հագուստը, գիտեն և վստահում են ինձ: Շատ հաճախ ինքս եմ նրանց հարցնում, թե արդյոք ինչպես կցանկանան, որ իերնց հագուստը լինի: Իսկ նրանք համեստաբար ժպտում են և ասում. «Մենք վստահում ենք քեզ և չենք ցանկանում խանագարել քո ստեղխծագործական մտքին»: Սա ինձ համար ուրախալի է:

-Ո՞ւմ համար է ավելի հեշտ ստեղծել` կանանց, թե՞ տղամարդկանց:

-Ես տարբերություններ չեմ կարող նշել: Ինձ դուր է գալիս ստեղծել հագուստ առհասարակ: Բայց չեմ թաքցնի, որ կանացի հագուստ ստեղծելն ավելի հետաքրքիրն է: Իսկ տղամարդկանց դեպքում կարևորում եմ լավ կտորը, որակլյալ կարը և էլեգանտությունը:

Որքանո՞վ է գործը բարդանում, երբ հարցը հայտնիների զգեստապահարանին է վերաբերում:

-Այս դեպքում ավելի կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչ խառնվածքի տեր մարդու համար ես կարում այդ հագուստը: Ստեղծագործական իմաստով սա շատ կարևոր է: Այլապես բեմի մարդկանց համար ավելի հեշտ է ստեղծել որևէ կերպար: Նրանք ավելի անսահմանափակ են և դա թույլ է տալիս ինձ ավելի լայն մտածել և անել այն ինչ հետաքրիր ու խենթ:

՞նչ չափանիշներով են ստեղծվում Հայկ Ավանեսյանի կողմից ստեղծած հագուստները:

-Առհասարակ, եթե ուզում ես աշխատանքիդ արդյունքը դրական լինի, ապա  պետք է պահպանես որոշակի նորմեր. Դրանք են  լավ դիզայնը, որակյալ կտորը և ամենակարևորը՝ հագուստի կոկիկ կարվածքը:  Ես այս բոլոր փորձում եմ ապահովել իմ հագուստներում:

– Ի՞նչ է նշանակում  նորաձև լինել:

-Ամեն տարի համաշխարհային դիզայններների կողմից առաջարկվում են որոշակի թրենդային լուծումներ և յուրաքանչյուր մարդ իմանալով իրեն, հասկանալով իր նախասիրություներն ու բնավորությունը, պետք է ընտրի այդ տեսակների մեջ իրեն համահունչը: Այլապես կարող ես հագնել շատ նորաձև դեղին զգեստ և ունենալ առնվազն ճուտկի տեսք և ոչ ավելին:

-Լավ ճաշակ ունենո՞ւմ են, թե՞ ձեռք բերում:

-Գիտեք, սա այն բացառիկ զգացողություններից է, երբ կա՛մ ունես, կա՛մ`ոչ, ինչպես ասենք բիզնեսի զգացողությունն է կամ երգարվեստի զգացողությունը: Մեկն ունի, մյուսը՝ ոչ: Ճաշակն էլ ասյպիսի զգացողությունն է: Բայց եթե ունես այդ զգացողությունն, այն կարող ես զարգացնել, դարձնել ավելի լավը: Իսկ դրան կարող են օգնել լավ երաժշտությունը, նկարչությունը կամ ընթերցանությունը: Իսկ եթե մարդն ի սկզբանե զուրկ է այդ զգացողությունից, ապա նա կարող է լինել կիրթ, գրագետ, բայց դարձյալ չունանալ ճաշակ:

Ո՞ր ոճերում եք ստեղծագործում:

-Ինձ համար հիմքերի հիմքը կլասիկան է, որը մարդուն առանձնահուկ շուք է հաղորդում: Բայց հաճախ լինում են պահեր, երբ  այլ ոճերիի տրամադրություն եմ ունենում: Նման դեպքերում հետաքրքիր խառնուրդի արդյուքնում ստանում եմ շատ մեղմ համադրություն է դասականի հետ:

Ո՞րն է  Ձեր նախընտրածը  կտորի տեսակը, ո՞ր կտորի հետ եք ավելի հեշտ  «լեզու գտնում»:

-Իմ ամենասիրելի կտորը թավիշն է: Ես շատ եմ սիրում եմ և մշտապես այն կիրառում եմ գրեթե բոլոր էսքիզների համար` գեղեցիկ համադրվում է բոլոր կտորների հետ: Նախընտրում եմ նաև ատլասն ու մետաքսը:

Հայ  լիելն օգնու՞մ է, թե՞ խանգարում հայրենիքից հեռու ստեղածագործող մարդուն:

-Իմ հայկական գենն ինձ դարձրել է այնպիսին ինչպիսինն եմ հիմա…միանշանակ ես հպարտ եմ, որ հայ եմ և կրում եմ հայկական ազգանուն: Միշտ ջերմությամբ եմ հիշում այն պահերը, երբ ուսանողական հանձնարարությունները կատարելիս միշտն իմն ուրիշ էր ստացվում, թեև նույն առաջադրանք էինք ստանում, բայց դասախոսները միշտ ասում էին. «Ավանեսյա՛ն, քեզ մոտ բոլոր հանձնարարությունները տարբերվում են, դրանք բոլորն ել հայակական ներշնչանքով են արված» ես հպարտություն էի զգում և այսօր, հավատացե՛ք, որ այդ գենետիկ մտածողությունն ու ազգային հոգու ներքին գիատկցությունն է ինձ կանգնեցրել այնտեղ, որտեղ եմ:

Հարցազրույցը ՝ Վ. Գիշյանի

Աղղբյուրը՝  http://www.menq.org/

 

 

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...