Օրերս, Ռուբինյանց 47/1 հասցեում գտնվող Noon beauty bar- ում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում, որտեղ ներկայացվեց նաև Noorb jewelry -ին, որը հայտնի է իր bearbrick աքսեսուարներով:
Նշեմ, որ Noon beauty bar- ում իրականացվում են տարբեր ծառայություններ՝ վարսահարդարում, մատնահարդարում-ոտնահարդարում, կոսմետոլոգիա, էլոս, հոնքերի եվ թարթիչների խնամք և այլն:
Աղջիկները՝ Տաթևն ու Ալյոնան, ովքեր միասին են ստեղծել Noorb jewelry բրենդը , պատմեցին հյուրերին, թե ինչպես է ծնվել bearbrick աքսեսուարների միտքը: Ինչպես նրանք են ասում, նրանք ոգեշնչվել են այն մտքից, որ ամեն մարդ իր ներսում ունի իր մանուկ հոգին. ուստի, ցանկացած աղջիկ, երբ կնայի արջուկով զարդին, որը հենց ինքն է կրում, կզգա իր ներսի մանուկին:
Միջոցառումը լի էր անակնկալներով. աղջիկները հյուրերի համար պատրաստել էին շատ հետաքրքիր խաղարկություն, որի շահողները ստացան նվեր զարդեր:
Դե ինչ, վայելեք լուսանկարները. իսկ մենք աղջիկներին ևս մեկ անգամ շնորհակալ ենք, այս հրաշալի աշխատանքի համար, քանի որ մեր իրականության մեջ շատ դժվար է տարբերվելը: Կարևորը, որ նրանց մոտ դա ստացվում է.արջուկներով զարդերը գրավել են բոլորիս ուշադրությունը:
https://www.instagram.com/noorb_jewelry/
https://www.instagram.com/noon_beautybar/