+37496288287

ՌԻՈ ԳՐԱՆԴԵ/ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳՐԵՐ

 Կարծում եմ բոլորդ գիտեք, թե որքան եմ սիրում սուրճ… այնքան համը չէ, որքան այդ պահը, որն ինձ ամեն առավոտ մոտիվացնում եվ ուժ է տալիս: Բայց, պետք է խոստովանեմ, որ եթե առաջ սուրճը խմում էի պարզապես վայելքիս համար, ապա հիմա բավականին հասկանում եմ որակից. դե ինչ, այսօր Ձեզ կպատմեմ արդեն իսկ հայտնի եվ տարիներ շարունակ շուկայում իր դերն ու տեղն ունեցող Ռիո Գրանդե ընկերության մասին, որը ներկայացնում է սուրճի տարբեր տեսակներ: Ինքս չէի փորձել, բայց անկեղծ ասած, մեր համագործակցությունից հետո այն դարձել է իմ անբաժանելի մասնիկը:

Ռիո Գրանդեի ստեղծման պատմությունը

-2002 թ․-ին երեք ընկերներով որոշեցինք ստեղծել Ռիո Գրանդե սուրճը։ Ինչո՞ւ հենց Ռիո Գրանդե, որովհետև մտածեցինք, որ  քանի որ սուրճը լատինոամերիկյան ծագում ունի  Ռիո Գրանդե գետի, քաղաքի անունով անվանեցինք նաև մեր սուրճը։ Ռիո Գրանդեն , շատ արագ եվ շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ մեծ համբավ ունենալ հարևան Վրաստանում; Ցավոք, այդ ժամանակ մենք չկարողացանք մտնել նաև հայկական շուկա և 7 տարի շարունակ աշխատեցինք միայն վրացական շուկայի համար։ 7 տարի հետո, 2009 թ․-ին ,մենք  կարողացանք այդ բրենդը բերել հայկական շուկա և, կարելի է ասել , 2009 թ-ից Ռիո Գրանդեն գտնվում է հայկական շուկայում։ Ռիո Գրանդեն իր ստեղծման պահին տարբերվում էր մյուս բոլոր սուրճերից իր փաթեթավորմամբ. մենք ցանկացանք վստահություն ստեղծել մեր հաճախորդների շրջանում և սուրճերը փաթեթավորեցինք պոլիեթիլենային տուփերի մեջ, որպեսզի մեր հաճախորդները կարողանային տեսնել  մեր ապրանքի որակը, գույնը և  այդպես ճանաչում ունեացնաք։ Սակայն ,այդ պոլիեթիլենային տուփերը մեծ անկում ապրեցին վրացական շուկայում, քանի որ այնտեղ մեր հանդեպ մեծ սկանդալ ստեղծվեց։ Դրանից հետո, 2009 թ-ին,  Ռիո Գրանդեն շատ մեծ թափով սկսեց նոր փաթեթավորումներ ստեղծել, նոր սուրճեր։ Ավելացրեցինք մեր Ռիո Գրանդեի սառը սուրճերը, որը պատրաստվում  է Թաիլանդում  արաբիկա սուրճից : 2012 թ-ին Ռիո  Գրանդեն առաջին անգամ արտադրեց 3-ը մեկում սուրճերը։ Մեր ընկերությունն է եղել առաջին արտադրողը այդ սուրճերի և կցանկանայի  հատուկ շեշտել , որ մեր սուրճերում օգտագործվող բոլոր նյութերը բնական նյութեր են ՝ սերուցքը, շաքարը և այլն:

– Սուրճի տեսակները․ ինչպես և որտեղից եք ձեռք բերել

-Նախ սկսենք սև սուրճից։ Ներմուծում ենք Ինդոնեզիայից, Վիետնամից, Հնդկաստանից և  վերջին շրջանում նաև ներմուծում ենք բրազիլիական սուրճ։Մեր նոր  տեսականու մեջ նաև ընդգրկել ենք էթիոպիական արաբիկաներ, հուգանդայի արաբիկաներ և այս  բոլորը մտնում է մեր նոր սուրճի՝ CAFESTA-ի երեք սուրճերի մեջ։ Ինչ վերաբերում է լուծվող սուրճերին , որոնցից մենք արտադրում ենք 3/1 սուրճերը, դրանք հոլանդական ընկերության արտադրանք են՝  և՛ սերուցքը, և՛ սուրճը։ Պետք է նշենք,  որ մեր սերուցքը  բուսական սերուցք է, 100 տոկոս բնական և չի պարունակում ոչ մի կենդանական տարրեր։

  Ինչով է տարբերվում համային և որակային առումներով

-2020 թ-ին , երբ ստեղծվում էր Ռիո Գրանդե սուրճը , մենք փորձում էինք ռոբուստայից  ստանալ ամենահամեղ և ամենաբուրումնավետ փունջը, որը այս պահին մեր  CAFESTA 1-ն է.  բավականին շատ փաթեթավորումներ ունենք այս փնջով, որոնք մեծ տարածում ունեն և առանձնանում են իրենց համ ու հոտով։ Մենք այսօր առանձնանում ենք նաև մեր արաբիկաներով։

– Հիմնադրի խոսք

-Ես կցանկանայի, որ մարդիկ իմանան որ երբ մենք ասում ենք այս սուրճը շատ բան գիտի ձեր մասին, ճիշտ ընկալեն  այս կարգախոսը, քանի որ մենք  ստեղծում ենք մարդկանց նախասիրություններ, ճաշակի, քիմքին  համահունչ, համապատասխան սուրճ։ Մենք ամեն ինչ փորձում ենք անել մեր սպառողի համար։

– Հետագա անելիքներ, նորություններ

-Մեր հետագա անելիքները երբեք չեն դադարում։ Ես այսօր չեմ ցանկանում շատ փակագծեր բացել, բայց կարող եմ  նշել, որ բացի սուրճից մենք ունենք ապրանքների  հսկայական խումբ, սկսած նպարեղեններից, չորացրած կանաչեղեններից, որոնք մենք  հիմնականում արտահանում ենք ՌԴ, ԱՄՆ և  փորձում ենք հայկական ապրանքները տարածել աշխարհով մեկ՝ զարկ տալով հայկական արտահանման զարգացմանը:

https://www.facebook.com/RioGrandeCoffee

https://www.instagram.com/rio_grande_coffee/

         

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...