+37496288287

TITERNIK ACCESSORIZE-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ՝ PEOPLE’S GASTRO CAFE-ՈՒՄ

Օրերս, PEOPLE’S GASTRO CAFE-ում կազմակերպել էի միջոցառում, որտեղ ներկայացրինք TITERNIK ACCESSORIZE ապրանքանիշը: Ապրանքանիշի հիմնադիրը ` Թինան, լինելով մասնագիտությամբ outgoing tourmanager և շփվելով շատ ու շատ մարդկանց հետ, շատ պատահական որոշել է  ստեղծել սեփական բիզնեսը, որն, ի սկզբանե,  միտք չի ունեցել դարձնելու  բիզնես:

ՙՙԵս սիրում եմ մարդկանց օգտակար լինել ,տալ խորհուրդ,աջակցել և նվերներ մատուցել : Թիթեռնիկը հիասքանչ առիթ եղավ այդ ամենը իրագործելու համար:Հաճախ հարցնում են, թե ինչու՞ Թիթեռնիկ: Առաջին պատվերը եղել է թիթեռնիկ վզնոցը, որը շատ խորհրդանշական դարձավ ինձ համար այն պատճառով ,որ այն պատվիրեց հենց Go Travel -ի հիմնադիր- տնօրենը ,ով բավականին հաջողակ է իր ոլորտում: Այնուհետև, հաջորդեցին մեկը մյուսի հետևից պատվերները:Սկսեցի ավելի խորը ուսումնասիրել զարդերի նյութը,  ոճը, բրենդը և պահանջարկը:Մի փոքր այն մասին, թե ինչու՞ օգտվել էջից և ի՞նչ է այն առաջարկում: Մենք ունենք զարդերի լայն ընտրություն, որոնք շատ որակյալ են և տարբերվող:Տեսականին թարմացվում է պարբերաբար, որը հնարավորություն է տալիս սպառողին միշտ լինել թրենդային և տարբերվող: Նշեմ, որ մեր զարդերը բերվում են մի քանի օրինակով, ինչը և նպաստում է նրանց մասսայական չդառնալուն՝ այսինքն նմուշները,  կարելի է ասել, եզակի են: Կան նաև արդեն թրենդային և միշտ բեսթսելլեր պրուդուկտներ,որոնք հիմնականում բրենդների բարձրորակ կրկնօրինակներն են:Դրանք պրակտիկ են կիրառման մեջ ,չեն գունազրկվում և մատչելի են՛՛:

Թիթեռնիկը առաջարկում է  նաև գեղեցիկ ժամացույցներ ևս,որոնք , ինչպես նշվեց , լյուքս կրկնօրինակ են, և մարդիկ, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ գնել օրիգինալը (և մարդիկ ,ովքեր ուղղակի առօրյայում ափսոսում են կրել թանկարժեք աքսեսուարներ),նախընտրում են այս տարբերակները:

Ամփոփելով այս ամենը՝ եկեք հասկանանք,թե ինչու՞ ընտրել հենց Թիթեռնիկ accessorize-ը՝

՛՛1.Զարդերը շատ որակյալ են և եզակի նմուշներով 2.Ունենք մատչելի գներ, քանի որ ներմուծում ենք անմիջապես ներկրողից 3.Հաճախակի կազմակերպում ենք մրցույթներ և պարգևատրում ակտիվ հետևորդներին և մշտական հաճախորդներին 3.Ունենք առաքման շատ արագ ծառայություն՝ քաղաքում և մարզերում: 10000 դրամ և ավել գնման դեպքում առաքում ենք անվճար 4. Եվ, ամենակարևորը , օնլայն շոփի համար տեսականին ամբողջն առկա է,իսկ անհատական պատվերները հասնում են 3-4 աշխ. օրում: Մեր առավելություններից է նաև այն,որ նկարներն էջում իրական են, նկարում եմ ինքս՝ հաճախորդը գնում է այն , ինչ տեսնում է, այսինքն կայքում և իրականում ապրանքն ունի նույն տեսքը : Նշեմ, որ  հետագայում ակընկալվում է տեսականու ընդլայնում՝ մասնավորապես տղամարդկանց համար նախատեսված աքսեսուարներով և նաև խանութ -սրահի բացում:՛՛

Կարող եք հետևել  Թիթեռնիկ accessorize-ի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերին `մշտապես իրազեկ լինելու համար ապրանքանիշի նորություններին, զեղչերին և ակցիաներին:

Դե ինչ. ևս մեկ անգամ շնորհակալություն ապրանքանիշի հիմնադրին՝ հյուրերին գեղեցիկ նվերներ մատուցելու համար, սրճարանին՝ համեղ ու օրիգինալ հյուրասիրության համար:

https://www.instagram.com/titernik__accessorize1/

https://www.facebook.com/titernikaccessorize/

        

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...