+37496288287

ՆԻԿՈՂԱՅՈՍ ՏԻԳՐԱՆՅԱՆ 27 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ «THE MOON» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀԸ

Փետրվարի 20-ին Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց «The Moon » գեղեցկության և նրբագեղության կենտրոնը: Երեկոն լի էր հաճելի և ուրախ պահերով : Հիմնադիր Լուսինե Հայկյանին շնորհավորելու էին եկել նրա մտերիմները, հարազատները և ընկերները :

Սրահի բացումն ազդարարվեց տոնական ժապավենի կտրման արարողությամբ , որից հետո հյուրերը ծանոթացան սրահին ,օգտվեցին համեղ հյուրասիրությունից, իսկ ամբողջ երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկավ տաղանդավոր երգչուհի  Կարինա Առուստամյանը:

Երեկոյի ավարտին տեղի ունեցավ տոնական տորթի կտրման արարողությունը: Կենտրոնի հիմնադիր Լուսինեն մեզ հետ զրույցում ասաց, որ շատ ուրախ է, որ իր ընկերները և հարազատները իր կողքին են և նշեց , որ շատ դժվարությամբ , բայց միևնույն ժամանակ շատ մեծ սիրով նա կարողացել է ստեղծել այս վայրը , որպեսզի բոլոր աղջիկները միշտ լինեն խնամված , գեղեցիկ և ստանան կատարյալ արդյունք: Լուսինեն ասաց , որ չնայած լարվածությանն ու մեծ պատասխանատվությանը , շատ ուրախ է , որ «The Moon » -ը պաշտոնապես բացեց իր դռները և հավելեց , որ նա իր առջև մի նպատակ ունի՝ The Moon-ը դարձնել մերօրյա նոր ԲՐԵՆԴ։

«The Moon » գեղեցկության և նրբագեղության կենտրոնը կատարյալ վայր է բոլոր նրանց համար , ովքեր բծախնդիր են և գնահատում են կատարելությունը: Սրահը համալրված է նրբաճաշակ, հարմարավետ և գեղեցիկ ինտերիերով: The Moon-ն առաջարկում է բոլոր ժամանակակից ծառայությունները, որոնք անհրաժեշտ են կանանց և աղջիկներին գեղեցիկ և խնամված լինելու համար։ Ինչպես նաև առաջարկում է մասնագիտական դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են գեղեցկությունն ու կարևորում նրա արժեքը։

https://www.facebook.com/themoonbeautysalon/

https://www.instagram.com/the_moon_centre/

                 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...