+37496288287

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ

Երեկ ներկա գտնվեցի նորաձևության մարքեթինգ խորագրով սեմինարին, որը վարում էր  «Ակադեմիքս թիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Լիլիթ Ճուղուրյանը: Այն կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Ակադեմիքս թիմ» ընկերության համակործակցության շրջանակում:

Սեմինարի հիմնական  թեմաները շատ էին, այդ պատճառով կնշեմ մի քանիսը.

1.Նորաձևության մարքեթինգի հիմունքներ, մասնավորապես՝ բիզնես նպատակները և խնդիրներն արտադրող ընկերության, վաճառակետի և գնորդի տեսանկյունից:

2. Նորաձևության մարքեթինգի տեսության զարգացման պատմական ակնարկ:

3. Նորաձևության միջազգային քարտեզ, հումքի և կիսաֆաբրիկատների մասնագիտացված կենտրոններ և պաշտոնական ցուցահանդեսներ:

Մի խոսքով,  սեմինարի ընթացքում նորաձևության մասին  լսեցինք ու սովորեցինք մի շարք կանոններ, հիմունքներ, ինչու չէ, ձեռք բերեցինք բազմաթիվ գիտելիքներ:

Ինձ հետ զրույցում Լիլիթ Ճուղուրյանն ասաց, որ Ակադեմիքս թիմը բիզնես խորհրդատվական թրեյնինգ ընկերություն է, որը   հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերությունը թրեյնինգները մատուցում է 3 հիմնական ուղղությունով՝ մարքեթինգ, մերչենդայզինգ և բիզնեսի կառավարում։

«Պետք է նշեմ, որ այս ֆորմատով թրեյնինգ դեռ չէինք ունեցել:  Խոսքը գնում է նեղ մասնագիտական թեման մեծ թվով ուսանողներին ներկայացնելու մասին։ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից առաջարկվեց նորաձևության մարքեթինգ թեմայով սեմինար անցկացնել և  հաշվի առնելով Հայաստանում տեղական բրենդերի զարգացման բուռն ընթացքը՝  «Ակադեմիքս թիմ»-ը մեծ սիրով ընդունեց առաջարկը»:

Դե ինչ, շնորհակալություն եմ հայտնում հիմնադիր-տնօրեն Լիլիթ Ճուղուրյանին՝ հույս հայտնելով, որ դեռ կմասնակցեմ «Ակադեմիքս թիմ»-ի կողմից իրականացվող թրեյնինգներին:

IMG_6219 IMG_6192 IMG_6194 IMG_6195 IMG_6196 IMG_6209 IMG_6206 IMG_6202 IMG_6222 IMG_6223 IMG_6224 IMG_6225 IMG_6210 IMG_6197

IMG_6183

 IMG_6198

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...