Բայրոնի 12 հասցեում այսուհետև կգործի «ԼայնԱրտ» ստուդիան։ Այն իր դռները պաշոնապես բացեց ընկերների և հարազատների նեղ միջավայրում, գեղեցիկ և տաքուկ մթնոլորտում։
Տոնական ժապավենի կտրման արարողությունից հետո, հյուրերը շրջեցին սրահում , օգտվեցին համեղ հյուրասիրությունից և ճաշակեցին Gevorkian Winery ընկերության գինիները : Երեկոյի ընթացքում բարձր տրամադրությունը ապահովեց The band-ը՝ Կարինա Առուստամյանի գեղեցիկ կատարումներով: Նաև կազմակերպվել էր խաղարկություն , որի հաղթողներին տրվեցին սրահի ծառայություններից օգտվելու նվեր քարտեր: Երեկոյի ավարտին տեղի ունեցավ Paty’s Cake-ի կողմից պատրաստված յուրօրինակ տոնական տորթի կտրման արարողությունը:
Այստեղ յուրաքանչյուր կին, անկախ տարիքից, կգտնի իր յուրահատկությունը։
ԼայնԱրտն առաջարկում է դիմահարդարի,վարսահարդարի,մատնահարդարի ծառայություններ։ Այստեղ իրականացվում է նաև թարթիչների լիցք, հոնքերի լամինացիա և շտկում՝ այդ ամենը համեմված մեծ սիրով և իրենց աշխատանքի հանդեպ պատասխանատվությամբ և նվիրումով։
Սրահի համահիմնադիրներ Մարիաննա Ղարիբյանը և Գայանե Հունանյանը երկար տարիներ զբաղվում են դիմահարդարման արվեստով և գիտեն, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի, պարզապես պետք է ընդգծել նրա առավելություններն ու կոծկել թերությունները։ ԼայնԱրտը, որ թարգմանաբար գծային արվեստ է նշանակում, ստեղծված է հենց այդ նպատակի համար։
Սրահում յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ կցուցաբերվի անհատական մոտեցում։ Չէ՞ որ բոլոր հարմարությունները ստեղծված են։ Գեղեցիկ և հարմարավետ ինտերիեր, ճիշտ ընտրված գույներ և, որ ամենակարևորն է, հաճելի սպասարկում։ Սրահում տիրում է ջերմ, ընտանեկան մթնոլորտ։ Գեղեկության վարպետները պատրաստ են ստեղծել Ձեր յուրահատուկ կերպարը՝ չկորցնելով Ձեր առանձնահատկությունը։ Ի դեպ, աշխատում են բացառապես որակյալ և թրենդային նյութերով։ Առանձնահատուկ կարևորություն են տալիս մաքրությանն ու ախտահանմանը։ Սրահում գործում է ստերիլիզացման հատուկ սենյակ, որը թափանցիկ է հաճախորդների համար։
Նշենք նաև, որ այստեղ ներկայացված են Nelli Queen jewerly-ի գլխազարդերի եզակի և նրբաճաշակ նմուշները:
ԼայնԱրտում գործում է դպրոց-ստուդիա, որտեղ իրենց գործում վաղուց հմտացած մասնագետները կդասավանդեն դիմահարդարում, վարսահարդարում, մատնահարդարում և թարթիչների լիցք։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ աղջիկներին՝ մաղթելով մի շարք հաջողություններ և հավատարիմ հաճախորդներ: Վայելե՛ք լուսանկարները, իսկ տեսանյութը կտեղադրենք քիչ ուշ :
ԼայնԱրտ` գեղեցկությունն ընդգծելու արվեստ։
https://www.instagram.com/lineart.armenia/
Հասցե ՝ Բայրոն 12
Հեռ. ՝043022000
⏰09:00-20:00