+37496288287

NAIL INDUSTRY-ՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԿԱՐԻՆԱ ԿՈՐՈԲՈՎԱՆ LUXIO ARMENIA-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Նոյեմբերի 22-ին LUXIO Armenia էր ժամանել Մոսկվայում և շատ այլ երկրներում nail industry-ի հայտնի մասնագետ Կարինա Կորոբովան, ով, լինելով LUXIO նյութի սիրահար և դրա մասին իմանալով ամեն ինչ, Երևանում LUXIO-ի մասնագետների համար իրականացրեց փակ դասընթաց, որը կոչվում էր  / Strong ապարատային մատնահարդարում + եղունգների հարթեցնում /, Եղունգների կառուցվածքի ճիշտ հավասարեցում:

LUXIO-ն ներկայացնող AKZENTZ ընկերությունը ստեղծվել է Կանադայում՝ 1989 թվականին և ներկայացնում է բարձրորակ նյութերի մի ամբողջ հավաքածու, որոնք նախատեսված են եղունգների խնամքի, ձևավորման, ամրացման և դիզայնի համար : Luxio- ն մաքուր գելային բանաձև է, որը թույլ է տալիս հեշտությամբ կիրառել և անթափանց երկարակեցություն ապահովել՝ միևնույն ժամանակ պահպանելով եղունգների բնական առողջությունը: LUXIO-ն կատարյալ ընտրություն է եղուգների մշտական խնամքը և առողջությունը ապահովելու hամար:

Կարինա Կորոբովան երկար տարիների աշխատանքային փորձով ստեղծել է հեղինակային տեխնիկա ` ապարատային մատնահարդարում և կոմբինացված մատնահարդարում: Նա հանդիսանում է ՙՙ Nail Expect Academy՚՚  դպրոցի հիմնադիրը:

LUXIOGEL Armenia-ի գլխավոր տեխնոլոգ Ալիսա Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մշտապես ուրախ է ունենալ նմանատիպ հանդիպումներ, ինչը հետագայում մեծ արդյունք կարող է բերել կազմակերպությանը: Նա հավաստեց , որ իր և հրավիրված բարձրակարգ մասնագետների օգնությամբ , LUXIOGEL Armenia-ն մշտապես աշխատելու է բարձրակարգ նյութերով և զարգացած տեխնիկայով:

Նշենք , որ LUXIOGEL Armenia-ն առաջինն է Հայաստանում , որը աշխատում է նմանատիպ բարձրակարգ և նորագույն տեխնիկաներով:

Իր հերթին, մեզ հետ զրույցում Luxio Armenia -ի հիմնադիր Մարինա Հովհաննիսյանն ասաց, որ շատ ուրախ է հյուրընկալել Կարինա Կորոբովային, քանի որ նա իր գործի վարպետն է և այս ասպարեզում տիրապետում է մասնագիտական բոլոր հմտություններին ու գաղտնիքներին: Հիմնադիրը նաև ավելացրեց, որ իր համար ծառայության մատուցման մեջ ամենակարևորը որակն է, հաճախորդի պահանջները բավարարելը , իսկ կոլեկտիվում՝ համերաշխությունն ու փոխադարձ հարգանքը: Մարինան վստահ է, որ դեռ մեծ բարձունքներ է սպասվում LUXIO Armenia-ի թիմին, քանի որ իրենք ջանք չեն խնայում, որպեսզի ամեն ինչ լինի իդեալական ու բարձրակարգ:

https://www.facebook.com/luxioarmenia/

https://www.instagram.com/luxiogel_armenia/

 

                              

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...