Այսօր ձեզ կպատմեմ իմ լավ ու հավատարիմ հովանավորի մասին, որտեղ կարող եք անցկացնել ձեր օրը, ազատվել հոգսերից, վայելել լավ ու որակով երաժշտություն, փորձել ամենահետաքրքիր խմիչքները, համտեսել համեղ սոուսներից պատրաստված ուտեստներ, մի խոսքով, վայր, որտեղ կարող եք լիցքաթափվել առօրյա հոգսերից՝ HANDS UP PUB, որը գտնվում է Պուշկինի 41 հասցեում:
HANDS UP PUB-ն, իրոք, տարբերվում է այս տեսակ ժամանցային վայրերից, քանի որ այստեղ կա առանձին սրահ, որտեղ կարող եք առանձնանալ ընկերների կամ ձեր սիրած անձնավորության հետ և լիարժեք վայելել ձեր հանգիստը: Ի դեպ, այստեղ հնարավորություն կստանաք նաև դիտել ֆիլմեր կամ այլ հեռուստատեսային ծրագրեր:
HANDS UP-ում նաև կարող եք նշել ձեր ուրախ առիթը՝ օգտվելով բազում ակցիաներից: Այդ օրն իսկապես անմոռանալի կլինի ձեզ համար, քանի որ Hands up-ը ձեզ կտրամադրի անվճար լուսանկարվելու հնարավորություն՝ տրամադրելով 15 մշակված լուսանկար:
Շատ երկար կարող եմ խոսել այս pub-ի մասին, բայց խորհուրդ եմ տալիս ինքներդ այցելեք և համոզվեք, որ այստեղ ամեն ինչ արված է ձեր բարձր տրամադրությունն ապահովելու համար:
Հասցե՝ Պուշկինի 41