+37496288287

NIGHT MOODS-Ի ՖԱՆՏԱԶՅՈՐՆԵՐԸ

Այսօր Հայաստանում ֆեյշն ինդուստրիան զարգացում է ապրում և կարելի է ասել, որ հայտնվել են այնպիսի անուններ, որոնք դժվար է ճանաչել և մտապահել: Night Moods. այս բրենդը որոշներին ծանոթ է, մյուսներին` հազիվ թե:

Բրենդը, կարելի է ասել, ստեղծվել է արվեստի և արհեստի միաձուլումից: Մինչ շատերը կորոնեն այս անվանումը, ես կպատմեմ բրենդի ստեղծման մասին:

 Այսօրվա Night Moods–ի սերմերը տնկվել են 80-ականներին, որի հիմնադիրը  տաղանդավոր հայ դիզայներ  (ընտանիքի հայր) Գալստյանն է, ով միաձուլելով  արվեստը և ձեռքի աշխատանքը՝ ստեղծել է ինքնատիպ, անհատականությունը ընդգծող աշխատանքներ: Հիմնական հումքը  բարձրորակ  կաշին է, բամբակը և փայտը: Եվ ինչպես յուրքանչյուր բրենդ, այնպես էլ Night Moods-ը ծիլեր տվեց և սկսեց զարգանալ: Ժամանակներն անցան և հոր ստեղծագործական ուղին շարունակեցին երկու որդին` Մհերը և Արան, ովքեր էլ մեծ ոգևորությամբ ստեղծեցին վինտաժային ոճով հիանալի ձեռագործ իրեր: Ժառանգելով իրենց հոր տաղանդը և մնալով ազնիվ արդեն դրված արհեստի ավանդույթներին, նրանք նաև ներմուծել են ժամանակակից լուծումներ:

14798928_982278568566275_1127711918_n

 Night Moods-ի ձեռագործ գադջեթ, քեյզերը, պայուսակները և մնացած այլ ձեռագործ աքսեսուարները պատրաստվել են մեծ սիրով և անվերջ հոգատարությամբ: Բրենդի ստեղծողներն ամեն բան անում են սիրով և խորը հավատով, որ իրենց նորամուծություններ, միքսերը` կաշվե արհեստի հին ավանդույթները և ժամանակակից արվեստի մոտեցումները կօգնեն մեզ հպվել, զգալ և տեսնել մեկ այլ  կախարդական աշխարհ:

1920354_728751830477774_970531982_n

14555662_982278545232944_683246723_n

 Շատերը մտապահեցին և փորձեցին հասկանալ անվանման ծագումը, մինչ մյուսները դեռ  <<քնած>> են: Night Moods-ի ֆանտազյորները ստեղծում են թարմ, խենթացնող և կրեատիվ իդեաներ արվեստի համար՝ վայելելով հանգիստ և ծորուն գիշերները, երբ աշխարհը քնած է: Ոմանք կհասկանան Night Moods–ի արվեստը, ոմանք վերհիշելով հին ժամանակները կասեն, որ իրենց տատիկներն էլ ունեին այսպիսի պայուսակներ, իսկ ոմանք էլ կցանկանան նմանակել, բայց Night Moods–ն արդեն ունի իր կրեատիվ ու խենթ գնորդին:

Գայանե Թադևոսյան

1614532_722772817742342_29207094_o

1655758_722772774409013_665266592_o

14804724_982278498566282_526836276_n

14805424_982278538566278_2118540091_n

14793696_982278558566276_730425336_n

14793964_982278561899609_28741919_n

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...