Հերմիտաժը շարունակում է բացահայտել և մեզ ներկայացնել աշխարհում ամենաճանաչված ու սիրված բրենդերի կողմից ներկայացվող բույրերը: Այս անգամ ծանոթացանք EX NIHILO PARIS հայտնի բրենդի նոր բույրին, որը կոչվում է ATLAS FEVER:
Հերմիտաժ խանութ-սրահների Senior brand manager Արմեն Անտոնյանը պատմեց բույրի մասին և ներկայացավ հետաքրքիր շնորհանդեսով:
ՊԱՐՖՅՈՒՄԵՐԸ՝ ՇՅԱՄԱԼԱ ՄԵԶՈՆԴԻՈ
Շյամալան էկլեկտիկական և հազվագյուտ փորձով պարֆյումեր է, ինչը նրան թույլ է տալիս զարգացնել իր ստեղծագործականությունը և դիվերսիֆիկացնել իր ոգեշնչման աղբյուրները:
ՕԾԱՆԵԼԻՔԸ ՝ ATLAS FEVER
Շյամալա Մեզոնդիոն ոգեշնչվել է Ատլասի անապատում մեծագույն երաժիշտների նախաձեռնողական ճանապարհորդություններով:
Այն մարմնավորում է հնագույն օծանելիքի նոու-հաուի համադրումը Rock’n’Roll-ի հետ: Մայրու փայտը, համադրված վարդագույն
հատապտուղներով, հիշեցնում է անգին փայտի հոտն այնպես, ինչպես լավագույն վինտաժային կիթառները:Տոնկա լոբու և վանիլի քաղցր նոտաները հակադրվում են կաղնու և գայակի ակորդի բարդությանը:
ATLAS FEVER՝
Օլֆակտորային նոտաները.
•Վերին
Վարդագույն հատապտուղներ, Խունկ
• Սրտի
Նարգիզ ծաղկի աբսոլյու
• Հիմքի
Մայրու փայտ, Ճանդան փայտ, Տոնկա լոբի,
Վանիլ, Փայտային ակորդ (Կաղին, Գայակ)
Պատճառը.
• Ատլասի մայրու փայտի գեղեցկությունն ու խորությունը,
• Քաղցր նոտաների գրավչությունը (Տոնկա լոբի, Վանիլ)
Դե ինչ, ակեղծ ասած, Հերմիտաժի հետ մեր համագործակցությունն ինձ շատ է ոգեշնչում, քանի որ ամեն շնորհանդեսի ես տեղափոխվում եմ այնտեղ, որտեղ ստեղծվել է տվյալ բույրը: Հերմիտաժը կարողանում է ճիշտ մոտեցում ցուցաբերել և օծանելիքները ներկայացնել նաև այլ տեսանկյունից: Նոր բույրն արդեն իմ լավ ընկերն է, որը կօգտագործեմ ձմռանը, որպեսզի զգամ ատլասի մայրու փայտի գեղեցկությունն ու խորությունը: Այս հրաշալի բույրը կարող եք ձեռք բերել Հերմիտաժի բոլոր խանութ-սրահներից: