+37496288287

ԲԱՑԱՌԻԿ ԿԱՀՈՒՅՔ-ՍՐԱՀԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունիսի 5-ին Սայաթ-Նովա 40 հասցեում գործող LIVING’S կահույքի սրահը, որը 2017 թվականից Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է մի շարք հանրաճանաչ ապրանքանիշեր, կազմակերպել էր փակ շնորհանդես, որի ընթացքում հատուկ հյուրերին ներկայացվեցին վերոնշյալ ապրանքանիշերի կահույք, ինտերյեր-աքսեսուարներ, ձեռագործ և յուրահատուկ նվերների տարբերակներ։ LIVING’S-ը հայաստանյան գնորդին է ներկայանում ամերիկյան «Caracole», «EGO», «A.R.T. Furniture», «Lightman», «Janssen Sofa», հոլանդական «EICHHOLTZ» և իսպանական «coleccion ALEXANDRA» և «Hurtado» լյուքս դասի ապրանքանիշերը:

Տվյալ միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել հատուկ հյուրեր, ովքեր վերոնշյալ ապրանքանիշերը ներկայացրեցին և պատմեցին ներկաներին LIVING’S-ի հետ համագործակցության մասին։ Հատուկ հյուրերի շարքում էին Caracole ապրանքանիշի միջազգային վաճառքների գծով փոխնախագահ Ֆիլիպ Պֆայֆերը, ապրանքանիշի բրենդ-ամբասադոր Ազել Տուրսինբեկովան և Hurtado ապրանքանիշի վաճառքի գծով տնօրեն Իրինա Կարդիմոնը։ Նշենք նաև, որ արվեստի հասնող նրբաճաշակ կահույքի նմուշների կողքին LIVING’S-ում ներկայացված էին նաև հայկական ժամանակակից արվեստի գործեր “Գալա Արտ” պատկերասրահից, ինչպես նաև հայկական արտադրության անկողնային պարագաների Fleur de lis ապրանքանիշի տեսականին։ Ներկաներին ներկայացվեց նոր տեսականիով հագեցած սրահի երկրորդ հարկը։ Երեկոյի երաժշտական մասն ապահովեց հայտնի և սիրված DJ Smoke-ը, իսկ հյուրասիրությունն ապահովել էր Panatsea Cafe & Restaurant-ի թիմը։

Մեզ հետ զրույցում բլոգեր, օրվա կազմակերպիչ Մարիաննա Քաբաբյանը նշեց, որ  սրահը գործում է 2017 թվականից , սակայն մինչ այս այն կոչվում էր  «Caracole» և ներկայացնում էր ամերիկյան «Caracole» կահույքի ապրանքանիշը : Մարիաննան նաև ասաց, որ այսուհետ սրահի 2-րդ հարկում ներկայացվելու են նաև ամերիկյան, իսպանական և հոլանդական նոր ապրանքանիշներ , որոնք առանձնանում են իրենց դիզայնով և եզակիությամբ և  հավելեց, որ սիրով սպասում են բոլորին և համոզված են , որ յուրաքանչյուրը կարող է կատարել իր յուրահատուկ ընտրությունը:

https://www.facebook.com/livingsgroup/

https://www.instagram.com/livingsgroup/?hl=ru

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...