+37496288287

ՀԱՅԿ ՂՈՒԼՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ՝ «ԶՈՔԱՆՉ»

«Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթող, «Վիվալդի Հոլ»-ի երգիչ Հայկ Ղուլյանը մայիսի 11-ին ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝հետևյալ գրառմամբ. «Ո՞վ է փեսայի կյանքի կարևորագույն ու անբաժանելի մարդը, դե իհարկե դու՝<<ԶՈՔԱՆՉ>> : Հենց այս առիթով էլ զրուցել ենք երգչի հետ ու մանրամասներ պարզել տեսահոլովակի և նրա ստեղծագործական կարիերայի մասին:
 
-Հայկ,ե՞րբ հասկացար որ կարող ես ու այսուհետ պետք է երգես։
-Իմ խորին համոզմամբ երգիչ չեն դառնում, երգիչ ծնվում են: Առաջինը հենց ծնողներս են նկատել, որ դեռ շատ փոքր տարիքից ես կարող եմ երգել ու այլ տարբերակ չի եղել իմ կյանքում:
-Ու՞նես երաժշտական կրթություն։
-Իհարկե ունեմ: Սովորել եմ երաժշտական դպրոցում, երաժշտական քոլեջում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ- ոկալ բաժնում, մոտ օրերս կավարտեմ նաև նույն բաժնի մագիստրատուրան:
-Ո՞վ է քո ուսուցիչն այս ասպարեզում։
-Առաջին հերթին ուզում եմ նշել, որ իմ կյանքի կարևորագույն ուսուցիչը հայրս է, ով միշտ իր խորհուրդներով ինձ ճիշտ ճանապարհով է առաջնորդել ու առաջնորդում: Երաժշտության հետ կապված ուսուցիչներ շատ եմ ունեցել, այս պահին, թերևս, կնշեմ երկու անուն՝Մարտին Վարդազարյան, Արմանուշ Հակոբյան:
-Երգարվեստում ո՞վքեր են քեզ համար լավ օրինակ։
-Լավ օրինակները շատ-շատ են: Այս պահին որևէ մեկին չեմ առանձնացնի: Միայն կասեմ, որ լավ օրինակ ինձ համար նա է, ով իր կարիերայի վերջում հասկանում է, որ անցած տարիների ընթացքում ոչ միայն գումար է աշխատել, այլև երգարվեստում իրենից հետո ինչ-որ հետք է թողել ու ինչ-որ բան փոխել:
-Հայկ, գիտեմ, որ արմատներով Արցախից ես: Հետաքքքիր է՝ի՞նչ դժվարություններ հաղթահարեցիր Արցախից Երևան տեղափոխվելով։
– Արցախից Երևան տեղափոխվելով բացի նրանից, որ մենակ պետք է ապրեի ու հարմարվեի նոր իրավիճակին, այլ դժվարություն չեմ ունեցել: Ինձ համար հարմարվելու խնդիր չի եղել երբեք, քանի որ դեռ յոթ-ութ տարեկանից, երբ պատերազմի տարիներն էին, հայրիկիս ընկերներն ինձ փախցնում ու բերում էին Երևան, և տարվա կեսն այստեղ էի անցկացնում:
-Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «Հայաստանի ձայնը» նախագծին։
– Մայրիկիս ցանկությամբ եմ մասնակցել «Հայաստանի ձայնը» նախագծին: Միշտ ասում էր, որ բոլոր երգիչները երևում են էկրանից, մենք էլ քեզ ենք ուզում տեսնել: Ես ինձ միշտ ստվերում ստեղծագործող մարդ եմ համարել ու բեմում երևացող արտիստ հասկացությունն ինձ համար հեռավոր երազանք էր: Մայրիկիս ցանկությամբ մասնակցեցի ու եղավ այն , ինչ եղավJ
-Հաղթանակը սպասելի՞ էր։
-Եվ սպասելի էր, և ոչ այնքան: Սպասելի էր այնքանով, որ եթե ես որոշել էի գնալ այդ քայլին ու մասնակցել, ապա ամեն ինչ պետք է անեի հնարավորինս լավ ներկայանալու ու հաղթելու համար, իսկ սպասելի չէր այնքանով, որ ի սկզբանե մտածում էի՝ ես այս նախագծի ֆորմատին չեմ համապատասխանում և որ պետք է ներկայացնել դրսի, այսպես ասած ֆիրմա երաժշտություն: Բայց ես մասնակցեցի ու հասկացա, որ կարելի է հասնել հաջողության ու հաղթել՝ներկայացնելով այն, ինչը քոնն է, քո բնությունն է ու քո ներսից է:
-Ունես նոր տեսահոլովակ, որի թեման շատ հետաքրքիր է. ինչու՞ որոշեցիր հենց զոքանչներին անդրադառնալ։
-Սա իմ թվով երկրորդ տեսահոլովակն է, առաջինը նկարահանվել է ՙԱմառ է՚ երգի հիման վրա: Ունեմ ևս մեկ պատրսատի երգ ու տեսահոլովակ, որը մեկ ամսից կներկայացնեմ հանրությանը, իսկ այս անգամ անդրադարձա մեր սիրելի զոքանչներին, քանի որ նրանց միշտ պետք է առանձնահատուկ մեծարել ու գովերգելJ Կատագերգն ընտրել եմ հայկական ժողովրդական արխիվից:
-Տեսահոլովակի մասին ի՞նչ կասես։
-Նախ ասեմ, որ շատ պրոֆեսիոնալ թիմ է աշխատել տեսահոլովակի վրա, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլորին: Ռեժիսորն իմ շատ սիրելի ու լավ ընկեր Տիգրան Ավետիսյանն է, զոքանչի կերպարը մարմնավորել է սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը, ով իր խաղով ապահովեց տեսահոլովկի ճիշտ համն ու հոտը:
-Գիտեմ նաև, որ ինքդ էլ ստեղձագործում ես։ Ի՞նչ ժանրում են քո երգերը ու դու քեզ ի՞նչ ժանրի երգիչ ես համարում։
-Միշտ դժվարացել եմ այս հարցին պատասխանել ու ասել ՝ես ինչ ժանրում եմ ստեղծագործում: Իմ երգերն այն են, ինչ ես եմ, իսկ ես շատ տարբեր եմ ու անկանխատեսելի:
-Ի՞նչ պայմաններ են քեզ պետք ստեղծագործելու համար։
-Շատ տարբեր իրավիճակներում կարող եմ ստեղծագործել՝քայլելուց, ուտելուց, քնած, բայց ամենաշտը, բնականաբար, մուսան գալիս է, երբ սիրահարված եմ լինում
– Քեզ ո՞րտեղ կարող են լսել ցանկացողները։
-Ցանկացողներն ինձ կարող են լսել քաղաքի լավագույն վայրերից մեկում՝ՙ«Վիվալդի Հոլում», որտեղ շատ լավ մթնոլորտ է, ճաշակով ու որակով երաժշտություն՝ժանրային շատ մեծ դիապազոնով: Այնպես, որ սիրով սպասում ենք բոլորին:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...