+37496288287

ՎԱՐԴԱՆԱՆՑ 18/2 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ BIG & TASTY ՊԻՑՑԵՐԻԱՆ

Կա՞  արդյոք մարդ, ով չի սիրում պիցցա… Կարծում եմ՝ չկա, այն էլ այն դեպքում, երբ պիցցան շատ մեծ է ու ախորժելի:

Դե ինչ, օրերս մենք ներկա էինք BIG & TASTY արդեն սիրված ու ճանաչված այս համեղ վայրի պաշտոնական բացմանը, որն այսուհետ կլինի Վարդանանց 18/2 հասցեում:

BIG & TASTY-ն առաջարկում է ամենամեծ պիցցաները Հայաստանում, ինչպես նաև անհավանական չափսերի բուրգերներ : BIG & TASTY-ն առանձնանում է ոչ միայն մեծ չափսերով, այլև յուրահատկությամբ: Օրինակ՝ այստեղ կարող եք փորձել ամենակծու պիցցան, որը համտեսելու համար Ձեզանից նախօրոք պահանջվում է ստորագրություն:

Երեկոն լի էր անակնկալներով. կարմիր ժապավենի փոխարեն հիմնադիրները կտրեցին իրենց ֆիրմային մեծ պիցցան, բացի այդ տեղի ունեցան մի շարք խաղարկություններ, հյուրերը վայելեցին համեղ ու հետաքրքիր հյուրասիրություն՝ BIG & TASTY համեղ խոհանոցից, վայելեցին օրվա հովանավոր Armena wine-ի հիանալի գինիներն ու շամփայնը, դե իսկ օրվա քաղցր տրամադրությունը ապահովել էր Sas Sweet-ը՝ Kitchen with Helen-ի հետ միասին: Անկեղծ ասած, երեկոյի ընթացքում տորթը չէր վրիպում ներկաների աչքից, քանի որ իր ձևով և չափսերով չէր տարբերվում BIG & TASTY-ի 70սմ. պիցցայից: Չենք մոռանում Photo booth-ի մասին, որտեղ հյուրերը լուսանկարվում էին և մասնակցում հայտարարված խաղարկությանը: Նշեմ նաև, որ BIG & TASTY-ի  մենյուում տեղի են ունեցել  փոփոխություններ և ավելացել են հետաքրքիր ճաշատեսակներ , աղցաններ , պիցցաներ…

Մի խոսքով, շատ սիրով եմ լուսաբանել այս բացումը, քանի որ ամեն ինչ շատ համեղ , յուրահատուկ ու մեծ էր: ))) Շուտով պատրաստ կլինի նաև մեր պատրաստած կրեատիվ տեսանյութը:

Դե ինչ, հիմնադիրներին մաղթում եմ հաջողություն ու բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ:

BIG & TASTY ՝ SIZE MATTERS WHEN IT’S TASTY

https://www.facebook.com/BigandTastyArmenia/

https://www.instagram.com/bigandtastyarmenia/?hl=ru

Հասցե – Վարդանանց 18/2

Հեռ. 093 244555

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...