
Երեկ՝ քաղաքի սրտում, Սարյան 1 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց Երևանում ձևաչափով տարբերվող, եզակի Saryan’Notes գինետունը: Այն առանձնանում է համային և գունային բազմազանությամբ, ներդաշնակ ինտերիերով, ամենաբարձր որակի արտասահմանյան և հայկական գինիներով, որոնք ներկայացված են մառանում:
Բացի այդ, նշված օրերին Saryan’Notes-ում կարող եք վայելել երաժշտական կատարումներ՝ տարբեր խմբերի կողմից, իհարկե, կենդանի հնչողությամբ:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցան շատ անակնկալներ: Գինու հյուրասիրություն՝ օրիգինալ մտահաղացմամբ, համեղ հյուրասիրություն, կարմիր ժապավենի կրեատիվ կտրման արարողություն, տորթ, անակնկալ նվեր՝ Աստղիկ Սաֆարյանի կողմից: Մի խոսքով, բառերով անհնար է նկարագրել երեկվա էմոցիաները:
Իր գեղեցիկ կատարումներով երեկ հյուրերի համար հանդես եկավ գեղեցկուհի, տաղանդավոր երգչուհի Աստղիկ Սաֆարյանը , ինչպես նաև DJ DONZ-ը:
Դե իսկ ես, կրկին շնորհակալություն եմ հայտնում Saryan’Notes-ի անձնակազմին՝ ինձ վստահելու և պատասխանատու օրը ներկայացնելու համար:
Իրականում շատ հուզիչ է, երբ մասնակից ես դառնում նոր ծնունդ առնող գեղեցիկ վայրի, որը պատրաստ է մշտապես սպասարկել և լինել իր հյուրերի կողքին:
Հեռ. – (011) 202006
Հասցե- Սարյան 1



























































































