+37496288287

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԱՆԳԵԼԻՆԱ ԿԱՊԼԱՆԸ

Երևանում մենահամերգով հանդես կգա հայտնի երգչուհի Անգելինա Կապլանը: Համերգը տեղի կունենա մարտի 9-ին օպերային թատրոնի տարածքում գտնվող «Շանսոն» ակումբում: Կապլանը յուրահատուկ սեր է տածում հայերի ու Հայաստանի նկատմամբ: Նա մեր երկրում հայտնի է բազում երգերով, որոնք նվիրված են հենց Հայաստանին: Դրանցից են, օրինակ, «Ереван», «Горы» և այլ ստեղծագործություններ: Սա երգչուհու երկրորդ երևանյան համերգն է: Հնչելու են հին ու սիրված, ինչպես նաև նոր գործեր: Երեկոյի ընթացքում հանդես կգա նաև Անգելինայի մտերիմ Լոլա Ծերեթելին, ով որպես հյուր մի քանի երգ կկատարի: Անգելինա Կապլանը ծնվել է Ուկրաինայում, մանուկ հասակից սեր էր տածում երգի ու երաժշտության հանդեպ: Սովորել է դաշնամուր նվագել:

1990-ականներին ընտանիքով տեղափոխվում են Իսրայել, որտեղ ապագա երգչուհու հայրը խումբ է հիմնադրում, իսկ Անգելինան խմբում սկսում է հանդես գալ որպես վոկալիստ: 1999-ին սկսում է հանդես գալ Իսրայելում շատ հայտնի «Շամպանյա» անսամբլի կազմում: Անգելինան սկսում է շրջագայել ու հանդես գալ աշխարհի տարբեր երկրներում: 2004 թվականին թողարկել է իր առաջին սոլո սկավառակը: Հավելենք, որ բացի այս համերգից փետրվարի 28-ին «Շանսոն» ակումբում տեղի կունենա սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը:

Ակումբը նպատակ է դրել ակտիվ գործունեություն ծավալել՝ հանրությանը ներկայացնելով ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի ինքնատիպ արտիստներին: Ակումբի հիմնադիր երգչուհի Անչոկը փաստում է՝ շանսոնի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց ոչ երիտասարդների շրջանում և իրենք փորձելու են նաև երիտասարդներին էլ «վարակել» շանսոնի նկատմամբ սիրով:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...