+37496288287

BOOK QUEST` SQUARE ONE ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը:  Իհարկե, այս տոնը ևս մեկ անգամ տալիս է ընթերցանության զարգացման նոր հնարավորություն: Այս առիթով, ամեն տարի մեր քաղաքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որտեղ ևս մեկ անգամ խրախուսվում է գրքի կարևորությունը մեր կյանքում:

Այսպես, փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, Սքուեր Ուան սրճարանը կազմակերպել էր ձևաչափով տարբերվող միջոցառում, որտեղ սրճարանի այցելուները հնարավորություն ունեին խաղալու BOOK QUEST :

Մասնակիցները պետք է լուծեին գլուխկոտրուկները , գուշակեին հանելուկները և, այդպիսով, գտնեին սրահում թաքցված 10-ից ավելի գրքերը: Այն մասնակիցները, ովքեր ավելի արագ  լուծեցին խնդիրները՝ շահեցին նվեր գիրք:

Պետք է ասեմ, որ վաղուց նման հետաքրքիր միջոցառում չէի լուսաբանել. ուրախ եմ, որ SQUARE ONE սրճարանը մշտապես տարբերվում է իր մտքերով: Ի դեպ, սրճարանում բազմաթիվ փոփոխություններ են իրականացվել. խորհուրդ եմ տալիս այցելել, վայելել գեղեցիկ ինտերիերը և համտեսել նոր մենյուի համեղ ճաշատեսակներն ու ըմպելիքները:

https://www.facebook.com/squareonearmenia/

https://www.instagram.com/square_one_yerevan/?hl=ru

Հասցե՝ Աբովյան1/3

Հեռ.՝ 094530414

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...