Հիշում եմ, երբ բլոգիս պաշտոնական բացումը պետք է նշեի, իմ ամենակարևոր հյուրը բլոգեր Mashroom-ն էր, նույն ինքը՝ Մարիաննա Քաբաբյանը: Մաշան միակ ու առաջին fashion blogger-ն է եղել, ում տարիներ շարունակ հետևել են Երևանի նորաձև աղջիկները: Շատ եմ սիրում նրա աշխատասիրությունը, բարիությունն ու մարդկանց միշտ օգնելու պատրաստակամությունը:
Օրերս, Panatsea ռեստորանում նշեցինք Մարիաննայի բլոգի հիմնադրման 7 ամյակը և նրա տարեդարձը: Mashroom-ին շնորհավորելու էին եկել իր հարազատները, ընկերներն ու գործընկերերը, հետևորդները , ովքեր 7 տարի շարունակ հետևել են նրա գործունեությանը:
Վայելեցինք Voskevaz գինու գործարանի յուրահատուկ գինիները, Առողջ Սնունդի կողմից պատրաստված ֆրանսիական մակարունները և այս ամենը երգիչ Սևակի գեղեցիկ կատարումներով համեմված: