+37496288287

«ԱՐԵՎԻ ՄՈԼՈՐԱԿ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ՝ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Խաղաղության քաղաք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Լիլիթ Համբարձումյանի նախաձեռնությամբ տպագրվել է հեքիաթի գիրք «Արևի մոլորակ» անվամբ, որը նախատեսված է քաղցկեղով հիվանդ երեխաների համար:

Հեքիաթը գրվել է երեք տարի առաջ Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի խաղասենյակը կահավորելու, խաղալիքներով համալրելու և ձևավորելու ժամանակ: Այն մի հեքիաթ է, որը ամբողջությամբ բնորոշում է բուժում ստացող երեխաների հիվանդությաունն ու միջավայրը: Ընթացքում հեքիաթները շատացան: Հիվանդանոցի հոգեբանի՝ Մարիամի կողմից գրվեց «Հրաշագործ զենքերը» հեքիաթը:

Լիլիթ Համբարձումյանը ևս իր կողմից իրական մի պատմություն ներկայացրեց Լեդիսիայի մասին: Մի աղջնակի, ով բուժվելուց հետո սկսեց օգնել հիվանդներին: Գրվեցին փոքրիկ հեքիաթներ 5,5 տարեկան Էմանուելի կողմից: Տեսնելով ու լսելով մայրիկի գրած հեքիաթները փոքրիկը ինքն էլ ցանկացավ օգնել երեխաներին իր հեքիաթներով: Այս բոլոր հեքիաթները զետեղվել են մեկ գրքում և պետք է իրենց բարի գործն անեն փոքրիկների համար: Գրքի շնորհանդեսը տեղի է ունենցել «Արթ Բրիջ» գրադարան սրճարանում նոյեմբերի 17–ին, մեր հուրերն են բուժման մեջ գտնվող և արդեն բուժված երեխաներն ու իրենց մայրիկները, ինչպես նաև նրանց բժիշկներն ու մեր ընկերները:

Շնորհակալություն «Արթ Բրիջ» –ի տնօրենին մեր գրքի շնորհանդեսը իրենց մոտ կազմակերպելու համար: Շնորհակալություն «Ձմերուկի» թիմին երեխաներին ուրախ ժամանց պարգևելու համր, Նարինեին այսքան գեղեցիկ և համեղ տորթ պատրաստելու համար:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...