+37496288287

YEREVAN MALL & KARO ABACHYAN BARBERSHOP/ MEN’S DAY AT YEREVAN GALLERY

21-րդ դարում անհնար է լսել խնամված բառը և այն վերագրել միայն կանանց: Համաձայնենք, որ այսօր կան տղամարդիկ, ովքեր կանանցից շատ սիրում են խնամվել, հատկապես մորուք ասվածը, որն այդքան ակտուալ է դարձել գրեթե բոլոր տղամարդկանց համար: Ես շատ գովում եմ այս փաստը, որ Հայաստանում գնալով ավելանում են Barbershop ասվածները, քանի որ տղամարդիկ էլ ավելի են ոգեշնչվում ու մոտիվացվում:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝  Yerevan Mall-ը նորաբաց Yerevan Gallery-ի տարածքում Karo Abachyan Barbershop -ի հետ համատեղ կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝  Men’s day at Yerevan Gallery խորագրով: Ինչ խոսք, ամեն ինչ այքան տպավորիչ  ու գեղեցիկ էր կազմակերպված, որ կանայք մի պահ նախանձով էին լցվել )))

Karo Abachyan Barbershop-ը մատուցում է վարսահարդարի , դաջվածքի, մատնահարդարի և դիմահարդարի ծառայությունները՝ տղամարդկանց համար: (Հասցե՝ Ամիրյան 22)

Նշեմ, որ միջոցառման ընթացքում բոլոր տղամարդիկ  հնարավորություն ունեին վայելելու Yerevan Gallery-ի տարածքում գտնվող Locals սրճարանի կողմից հյուրասիրվող վիսկիից և անվճար օգտվել Barber shop -ի բոլոր ծառայություններից: Բացի այդ, ներկա էին նաև  զինվոր տղաներ, իսկ Karo Abachyan Barbershop-ի անձնակազմը բոլոր զինվորներին  մշտապես սպասարկում է անվճար:

Խնամված լինելու համար տղամարդկանց հարկավոր է նաև գեղեցիկ հագուստով ներկայանալ. այս առիթով  Yerevan Gallery-ում գործող  Emilio Guido, Bottega , Ramsey, s.Oliver և տղամարդկանց այլ հանրահայտ խանութները մանեքենների վրա ներկայացրել էին տարվա թրենդները:  Ի դեպ, միայն Yerevan Gallery-ից յուրաքանչյուր 10 հազար դրամի կտրոն ներկայացնելով, դուք հնարավորություն  կստանաք  մասնակցելու  iPhone 8 Plus-ի խաղարկությանը, որին մնացել են հաշված օրեր: Առաջին երկու iPhone 8 Plus-ը խաղարկվել են նոյեմբերի 16-ին, իսկ մյուս երկուսի խաղարկությանը մասնակցելու համար դեռ կա ժամանակ, այնպես որ շտապեք:

Ինձ հետ զրույցում Yerevan Mall-ի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանն ասաց, որ վաղուց միջոցառում չէին կազմակերպել, որը նվիրված կլիներ տղամարդկանց.

«Գաղափարն ինձ մոտ ծագեց, երբ ես ծանոթացա Karo Abachyan Barbershop -ի հիմնադիր Կարոյի հետ: Այսօր տղամարդիկ հնարավորություն ունեն անվճար օգտվել բոլոր ծառայություններից և վայելել Locals սրճարանի կողմից հյուրասիրվող վիսկիից: Բացի այդ մի շարք խանութներ այսօր ներկայանում են գեղեցիկ լուքերով, որպեսզի տղամարդկանց ավելի հեշտ լինի կողմնորոշվել, թե ինչ կարելի է հագնել այս սեզոնին: Նշեմ նաև, որ այսօր գեղեցիկ  երաժշտությունն ապավում է DJ Diana-ն: Դե ինչ, կարծքում եմ, որ այս միջոցառման հիմնական նպատակն այն է, որ խնամված պետք է լինեն ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ և շատ ուրախ եմ, որ տղամարդիկ սիրով մասնակցում են մեր միջոցառմանը », – ինձ հետ զրույցում ասաց Ինգան:

Ամեն անգամ, երբ գնում եմ լուսաբանելու Yerevan Mall-ի հերթական միջոցառում, հասկանում եմ, որ սա այն վայրն է, որտեղ կարող ես ոչ միայն գնումներ կատարել, այլև վայելել ժամանցդ:

 

 

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...