+37496288287

BRANDBOOK-Ի ԳՈՐԾԱԴԻՐ-ՏՆՕՐԵՆ ՄԱՐԻԱՆՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

21-րդ դարում անհնար է կյանքը պատկերացնել առանց գովազդի՝ առանց   բրենդինգի կամ SMM-ի, քանի որ հենց այս ծառայությունների շնորհիվ է, որ կարող է զարգանալ ցանկացած բիզնես: Ինչ խոսք, ինքս զբաղելով և մատուցելով գովազդային ծառայություններ, հարկ համարեցի , որ իմ պաշտոնական սոց. էջերով զբաղվի հմուտ ու պրոֆեսիոնալ որևէ ընկերություն, որը կօգնի ճիշտ վարել ու ներկայացնել բլոգի բորոր ծառայությունները: Մի խոսքով, երկար համագործակցություններից հետո, գտա Բրենդբուք ընկերությանը, որը դեռ չունի երկար պատմություն, բայց արդեն իսկ հասցրել է ձեռք բերել հավատարիմ հաճախորդներ: Ես դեռ 10 օր է, ինչ աշխատում եմ ընկերության անձնակազմի հետ, բայց արդեն իսկ հասցրել եմ գոհանալ նրանց մատուցած ծառայություններով: Եթե ցանկանում եք, որ Ձեր մտքերը և նպատականերն ի կատար ածվեն, ապա դիմեք Բրենդբուք-ին, քանի որ այստեղ շատ կարճ ժամանակահատվածում ձեր բիզնեսը կծաղկի:

Դե ինչ, Բրենդբուքի ստեղծման , մատուցվող ծառությունների և հետագա ծրագրերի մասին խոսել եմ ընկերության գործադիր-տնօրեն Մարիաննա Միրզոյանի հետ:

-Ողջույն  Մարիաննա, ե՞րբ է ստեղծվել Բրենդբուքը և ի՞նչ նպատակ ունի

-Բրենդբուքը ստեղծվել է 2017թ.-ի սեպտեմբերին: Ճիշտ է՝ որպես ընկերություն նա դեռ չունի երկար պատմություն, սակայն թիմը, որն էլ հանդիասնում է Բրենդբուքի կորիզը, մի քանի տարի է, ինչ տվյալ բնագավառում է:

Բուն նպատակն այն է, որ տաղանդավոր և շնորհալի երիտասարդներ, բանիմաց մասնագետներ միավորվելով՝ կարողանան ի կատար ածել յուրաքանչյուր գեղեցիկ միտք և դրանով բերեն հաջողություններ տարբեր բնագավառներին:

-Ի՞նչ ծառայություններ եք մատուցում

-Մենք ունենք հետևյալ ծառայությունները՝ բրենդինգ, գրաֆիկական դիզայն, թվային մարքեթինգ, լազերային, օֆսեթ, լայնաֆորմատ տպագրություն և արտաքին գովազդ: Նշեմ մի կարևոր հանգամանք ևս,որ մենք բացի նախագծումներից և ինտերֆեյս ստեղծելուց, կարողանում ենք կատարել աշխատանքն ամբողջությամբ: Այսինքն՝ մեր արտադրամասում, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, իրականացվում է նաև տպագրությունը և արտաքին գովազդը:

– Ինչպե՞ս եք մոտիվացնում որևէ միտք ,բրենդ ստեղծելիս

-Քանի որ մենք գործ ունենք տարբեր բնագավառների հետ,հետևաբար մեր մտքերը շատ բազմաժանր են, գործունեությունն էլ՝ տարբեր: Մոտիվացվելու համար մենք կազմակերպում ենք մի քանի հանդիպումներ, փորձում ենք հասկանալ պատվիրատուի ցանկությունները , կոնկրետ ո՞ր թիրախի համար է աշխատելու պրոդուկտը: Այնուհետև, հավաքվում ենք մեր թիմով ու քննարկումների արդյունքում էլ ստեղծվում են ամենահետաքրքիր մտքերը:

– Ի՞նչ նոր ծրագրեր ունի Բրենդբուքը,որի մասին կցանկանայիք խոսել

Մեր ծրագրերից մեկն այն է, որ առաջիկայում ուզում ենք համագործակցել համալսարանների, դիզայներական դպրոցների հետ, որոնց ուսանողները կկարողանան մեզ մոտ անցնել պրակտիկա, ծանոթանալ թե՛ տարբեր ծրագրերի, թե՛ տպագրական սարքավորումներով աշխատելու, թե՛ կազմարարական աշխատանքների գործընթացին:

Ցանկանում եմ որպես առաջիկա ծրագիր նշել նաև , որ շուտով կվերջացնենք մեր ամենածավալուն, բայց շատ հետաքրքիր ու կրեատիվ պրոյեկտներից մեկը. չբացելով փակագծերը՝ նշենք,որ դա կապված է սուրճի անուշաբույր աշխարհի հետ…

– Բրենդբուքի հաջողության գրավականը

-Տարածված մի կարծիք կա, որ շատ դիզայներներ ուշացնում են պատվերը, կարծում եմ հաջողության և վստահության գրավական է, որ մենք չենք խախտում պայմանավորված ժամկետները և հնարավորություն ունենք բոլոր մտքերը մեր տեխնիկայի շնորհիվ դարձնել վերջնական պրոդուկտ։ Այսինքն՝ պատվիրատուն կոնտակտի մեջ լինելով մի անձի հետ, ստանում է ոչ միայն գաղափար և մտահղացում, այլ նաև տպագրած, պատրաստած վերջնական արդյունք։

Եվ, իհարկե, որպես Բրենդբուքի գործադիր -տնօրեն, այսինքն անձ, որն աշխատում և խնդիրներ է տալիս թիմին, չեմ կարող չնշել, որ մեծ հաջողություն է ունենալ ճիշտ թիմ. մեզ մոտ շատ ջերմ և մտերիմ հարաբերություններ են, առողջ քննարկումներ, քննադատություններ, որի շնորհիվ ենք կարողանում կատարել որակյալ աշխատանք ու գոհացնել մեզ դիմողներին։

Հասցե: Զաքյան 4
Հեռ.: 044 710 710

http://brandbookarm.am/

https://www.instagram.com/brandbook.arm/?hl=ru

https://www.facebook.com/brandbookarm/

     

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...