Համաշխարհային աստղ Մադոննան կրին մայր է դարձել: Մալավիից որդեգրած զույգերը 4-ամյա աղջիկներ են: Փոքրիկների որդերգման իրավունքը Մադոննան ստացել է Մալավիի գերագույն դատարանից: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Երկվորյակ Ստելան ու Էսթերը երգչուհու առաջին որդեգրած երեխաները չեն. հիշեցնենք, որ նա դեռևս 2006թ. որդեգրել է Դևիդ Բանդային, իսկ 2009թ.՝ Մերսի Ջեյմսին: Սակայն, միայն որդեգրումով երգչուհին չի ավարտի իր գործը դատարանի հետ: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, երգչուհուն և երեխաներին ԱՄՆ կտեղափոխի լիազորված անձը, որը նաև կհետևի երգչուհու և երեխաների փոխհարաբերություններին: Արդյոք կհաղաթահարի երգչուհին այս փորձությունը, կհետևենք հաջորդիվ:
Հիշեցենք նաև, որ Մադոննան բացի եկվորյակ քույրերն, ունի 4 երեխա, որից 2-ը կենսաբանական են, մյուս 2-ը՝ որդեգրած: Այս պահին Մադոննան գերազանցեց շատ հայտնի բազմազավակ մայրիկների` երեխաների թիվը հասցնելով 6-ի: