Օրերս Գարեգին Նժդեհ 4 հասցեում պաշտոնապես բացվեց 3D Planet խանութ-սրահի 2-րդ մասնաճյուղը: 3D Planet խանութ-սրահը հիմնադրվել է 2011 թվականին: Խանութ-սրահի գործունեության նպատակը հանդիսացել և հանդիսանում է հաճախորդին ճիշտ խորհրդատվությամբ օգնելը ապրանքի ընտրության հարցում, որակյալ սպասարկումը՝ մասնագիտացված անձնակազմի կողմից:
Խանութ-սրահը հիմնման օրվանից վարում է ճկուն գնային քաղաքականություն, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ կարողանա բավարարել իր պահանջը: 3D Planet-ում ներկայացված են հանրահայտ արտադրողների ապրաքատեսակները՝ էլեկտրոնային տեխնիկա, բջջային հեռախոսներ, նոութբուքեր և աքսեսուարներ:
Սրահի նպատակն է անընդհատ զարգացող տեխնոլոգիաների այս աշխարհում միշտ հաճախորդին ներկայացնել հասանելի և որակյալ առաջարկ ցանկացած ժամանակ և ցանկացած իրավիճակում:
Ավելացնենք, որ 3D Planet խանութ-սրահի առաջին մասնաճյուղը տասը տարուց ավելի է, ինչ գործում է Սայաթ-Նովա 33 հասցեում և այս տարիների ընթացքում հասցրել է բավարարել բազմաթիվ հաճախորդների:
Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք և ցանկանում մի շարք բազմաթիվ հաճախորդներ:
https://www.instagram.com/3dplanet.am/