+37496288287

ԺՊԻՏԸ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՃԱՅԻՆ ԱՔՍԵՍՈՒԱՐՆ Է. ՀԱԿԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ողջույն

Այսօր Ձեզ պատմելու եմ իմ շատ սիրելի բժշկուհի, օրթոդոնտ Հակա Ալեքսանյանի մասին, ում վստահում եմ դիմածնոտային բուժումս: Ինչպես Հական է ասում՝ Aleksanyan orthodontics-ն իր  առաջին երեխան է. 7 տարի առաջ բժշկուհին հիմնեց Aleksanyan orthodontics-ը, որը բժշկական ոլորտում կոտրեց մի շարք կարծրատիպեր:

-Բժշկուհու մասին

– Վստահաբար կարող եմ ասել, որ Aleksanyan Orthodontics-ը իմ առաջին երեխան է: 7 տարի առաջ լինելով էնտուզիազմով լի երիտասարդ բժիշկ, որոշեցի բժշկական ոլորտում կոտրել հնացած կարծրատիպերը՝ ստեղծելով իմ բրենդը, որը կխոսի իմ փոխարեն: 7 տարի է անցել, և համեստորեն կարող եմ նշել, որ Aleksanyan Orthodontics-ը օրթոդոնտիկ աշխարհում թելադրում է ստանդարտներ: Աշխատանքում իմ մասին խոսում են իմ պացիենտների անթերի ժպիտները: Ինքս պերֆեկցիոնիստ եմ, դժվար հարմարվող, ինչը երևի, թե իմ մասին չեն մտածում: Մարդ, ով սիրում է ժպտալ և պարգևել ժպիտներ: Այսօր իմ բրենդի 7 ամյակն առավել կարևոր է ինձ համար, քանզի տոնում եմ նոր՝ մայրիկի կագավիճակում, երազելով, որ տղաներս շարունակեն իմ աշխատանքը:

-Մասնագիտության և անցած ճանապարհի մասին

-Հետաքրքիր պատմություն իմ մասնագիտության ընտրության մասին: Մասնագիտությունս ընտրել եմ, երբ 12 տարեկանում ինքս կրում էի բրեկետներ: Օրթոդոնտիկ բուժումը փոխեց իմ կյանքը՝ ազատելով ինձ ժպտալու կոմպլեքսներից, տվեց լիարժեք ժպտալու հնարավորություն: Հենց այդ ժամանակ կայացրեցի իմ կյանքի պատասխանատու որոշումներից մեկը՝ ընդունվելով Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Ստոմատոլոգիական ֆակուլտետ: Ուսման ուղիս շատ երկար էր, հյուսված դժվարություններով, վերելքներով, պայքարներով ու համառությամբ: 9 տարի սովորելուց հետո, հպարտորեն ստանալով՝ բժիշկ-օրթոդոնտի որակավորում, սկսեցի կարիերաս: Նպատակս էր լինել ոլորտի լավագույնների շարքում, ինչում ինձ շատ օգնեցին արտերկրի վերապատրաստումները, որոնք ինձ շանս տվեցին կիրառելու նորարարական և Հայաստանում եզակի սարքավորումներ և տեխնիկա: Հատկապես կարևոր էին՝ Անգլիայում, Չեխիայում և Վրաստանում անցած վերապատրաստումներս: Ինչպես ասում են, երբեք չպետք է խնայել՝ ուսման և ճանապարհորոդության վրա:

-Սկզբունքների, ծառայությունների մասին

– Առաջնորդվում եմ մասնագիտական չդադարող զարգացումով, անսպատ հոգատարությամբ և պերֆեկցիոնիզմով: Որոշումս միանշանակ էր զբաղվել միայն օրթոդոնտիայով և գնատոլոգիայով, քանզի համոզված եմ լավագույնը կարող ես լինել միայն նեղ մասնագիտական ոլորտում: Զբաղվում եմ ցանկացած տարիքի օրթոդոնտիկ խնդիրների կանխարգելմամբ և բուժմամբ՝ սկսած 3 տարեկանից՝ առանց տարիքային սահմանափակումների: Կոտրեմ այն կարծրատիպը, որ շատերին թվում է թե օրթոդոնտիան միայն բրեկետներն են, այնինչ մենք` օրթոդոնտներս զինված ենք հարյուրավոր կանխարգելիչ և բուժիչ սարքերով` հենց երեխաների համար: Ինչպես նաև, եթե դուք գանգատվում եք ծուռ ատամներից, ծնոտների սխալ դիրքից, բերանի բացել փակելու դժվարությունից, մեծ հաշվով ցանկացած դիմածնոտային խնդրից, ապա ճիշտ ժամանակն է դիմել Aleksanyan Orthodontics:

-Հետագա անլիքների մասին

Կյանքում ես նոն-ստոպ եմ: Երբեք չեմ դադարում աշխատել և պլանավորել ապագան: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ իմ կյանքը գրաֆիկով պլանավորված է մինիմում 6 ամիս առաջ: Օրթոդոնտիկ հեքիաթային աշխարհում անելիքներս շատ են՝ մասնավորապես զարգացնել հասարակության ինֆորմացված լինելու օնլայն հարթակը, անցնել նոր վերապատրաստումներ ու պարգևել էլ ավելի շատ անթերի ժպիտներ: Քանզի ժպիտը մեր լավագույն ոճային աքսեսուարն է: Սիրով և հոգատարության՝ Հակա Ալեքսանյան

Դե ինչ, սիրելի ընթերցողներ, վստահեցնում եմ Ձեզ, որ այս ոլորտում Հական առաջատարներից է. ինքս արդեն ամիսներ է, ինչ բուժում եմ ստանում և, վստահաբար կարող եմ ասել, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Հետևե՛ք բժշկուհու էջին՝ ավելի ինֆորմացված լինելու և նորություններին հետևելու համար:

Քո երազանքի ժպիտը  , Ոճային բրեկետներ,  Մեծահասակների և երեխաների օրթոդոնտիա Գրանցում՝ +374 91 99 55 66 Համագործակցություն 041712171 Թումանյան 23

https://www.instagram.com/aleksanyan_orthodontics/

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...