+37496288287

24.02.2018. ՄՀՀ ԳՐԻԳՈՐԻ ԼԵՊՍԻ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ «ԻՆՉՈՒ՞ ԵՍ ԱՅԴՔԱՆ ԼՈՒՐՋ»

27047171_1637914932938096_1636607038_o
«Ամենալավ օրը» /«Самый лучший день»/ հիթի կատարողը Երևան է վերադառնում իր նոր` «Ինչու՞ ես այդքան լուրջ» ծրագորվ և հրավիրում հանդիսատեսին հսկայածավալ շոուի: Ֆանտաստիկ նվեր համերգ, նվիրված երգչի ծննդյան 55-ամյակին: Տոնական ծրագրի հյուրերին սպասում է տպավորիչ, դիտարժան և անմոռանալի շոու` համեմված նորագույն մուլտիմեդիական տեխնոլոգիաներով: Համերգային ծրագրում ընդգրկված են աստղի լավագույն երգերը, որոնք նա գրել է ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում: Երգչի երկրպագուները քաջատեղյակ են, որ իր յուրաքանչյուր կոմպոզիցիա Լեպսը վերածում է իսկական ներկայացման, ուր կա` և՛ հրաշալի դրամատուրգիա, և՛ զարմանալի պատմություն, և՛ աննկարագրելի պաթոս:

Երգերում, ունկնդրի առջև, բացահայտվում ու մերկանում են տղամարդու և կնոջ հարաբերությունների բոլոր նրբերանգները` սառը անտարբերությունից մինչև այրող կիրքը:
Այսօր դժվար է հավատալ, որ հարյուր հազարավոր երկրպագուների սիրելին բավականին երկար ու դժվարին փառքի ճանապարհ է ունեցել: Երգչի կարիերան սկսվեց հեռավոր 90-ին, երբ նա երգում էր Սոչիի ռեստորաններում: Նրա կատարողական տաղանդը բարձր գնահատեցին այդ պահին արդեն ճանաչված ռուսական էստրադայի հայտնի աստղեր և խորհուրդ տվեցին Լեպսին տեղափոխվել Մոսկվա: Խստապահանջ մայրաքաղաքը այնքան էլ բարյացակամ չդիմավորեց նրան, բայց երգիչը չհանձնվեց: Եվ շատ շուտով, թողարկելով հանրահայտ «Նատալի» հիթը, երգիչը վայելեց աննախադեպ հաջողություն:
Լեպսին սկսեցին հրավիրել հեղինակավոր երաժշտական փառատոնների և մրցույթների, ուր նա կատարում էր երգեր շանսոն ոճում:

Նրա կյանքում հատուկ տեղ զբաղեցրեցին Վլադիմիր Վիսոցկու երգերը, որնք նա հաճախակի էր կատարում: Հանրաճանաչության նոր, շռնդալից ալիք էր սպասում նրան «Рюмка водки на столе» հիթի թողարկումից հետո: Երգը գլխավորում էր հիթ-շքերթների առաջին հորիզոնականները, ընդգրկված էր բոլոր հայտնի ռուսական ռադիոկայանների պարբերական երգացանկում:

Դրան հաջորդեց ոչ պակաս հաջողված «Лабиринт», «Крыса-ревность», «Я тебя не люблю», «Водопадом» և այլ կոմպոզիցիաները:
Երգչի ստեղծագործական կյանքում նշանակալից դարձան նաև զուգերգերը` «Я тебе не верю» Իրինա Ալեգրովայի, «Она не твоя» Ստաս Պյեխայի, «Я уеду жить в Лондон» Տիմատիի, «Зеркала» Անի Լոռակի հետ: Այսօր Լեպսը ռուսական էստրադայի չանաճված մեգա-աստղ է: Նրա անկրկնելի կատարողական ոճը, երգերին հաղորդում է հատուկ արտահատչություն և դրայվ, թվում է թե բեմում երգիչն իսկական դրամա է վերապրում: Հենց դա էլ դարձնում է նրան այսչափ հանրաճանաչ: Նա կարողանում է ստեղծել յուրահատուկ մթնոլորտ, որը զգալու համար, ուղղակի, անհրաժեշտ է ներկա գտնվել Գրիգորի Լեպսի համերգին, լսել նրա ցնցող, խորը և հզոր ձայնը:

«Ինչու՞ ես այդքան լուրջ» ալբոմից հետո վերջնականապես կվերանան այն անիմաստ հարցերը. «ինչու՞ հարդ-ռոքային ձայնով նա շանսոն է երգում»: Գրիգորի Լեպսը յուրատեսակ և տարաբնույթ երաժշտական նախասիրությունների տեր է, ինչի շնորհիվ նա վաղուց դարձել է ինքն իրեն ժանր (որքան ուզում ես փնտրի նրան «русская эстрада» բաժնում): Ե՛վ այս սկավառակում, և՛ նախորդողներում, նա ձայնագրում է այն, ինչ իրեն է հետաքրքիր: Այնուամենայնիվ, կիսել նրա նախասիրությունները, օրինակ, ավելի ծանր փոփ երաժշտության հանդեպ, բոլորովին պարտադիր չէ: Վերցնենք, օրինակ` «Ինչու՞ ես այդքան լուրջ» երգը, որով սկսվում է նոր ալբոմը:

Շատ հայրենասիրական տեքստը համեմված է հումորով, բայց ծիծաղելի չէ, իսկ մեղեդին կասկածելիորեն հիշեցնում է այն երգերը, որոնցով «Парк Горького» խումբը փորձում էր նվաճել արևմուտքը: Ըստ էության, «երաժշտական միջազգային սղոցարանը» Լեպսի մոտ այնքան էլ չի ստացվել: . «Самолёты, поезда, машины»` ձայնագրված Արտյոմ Լոիկի հետ, անհամեմատ հաջող է և հետաքրքիր: Բաց թողնելով ալբոմում ընդգրկված «ֆիլհարմոնիկ հարդ ռոքի» համարները, արժե առանձնացնել «Разбитая любовь» երգը, «Снега» և «Что ж ты натворила» բալադները, տարօրինակ, բայց հիշվող «Ты просто жжёшь» նվիրումը Էլթոնին, գրոտեսկային «Мафия не умирает», Մակս Ֆադեեվի հետ զուգերգը «Орлы или вороны» և հանդիսավոր ու մագնիսական «Аминь» երգը: Եվ, իհարկե, «Терминатор» երգը Լեպսը կատարել է ոչ պակաս վառ, քան Շնուրովը:

«Ինչու՞ ես այդքան լուրջ»: Նվիրիր հարազատներին ու սիրելիներին 2018 թվականի լավագույն օրը:
Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը կարելի է գնել Մոսկվայում` արտիստի պաշտոնական կայքէջում, մեկ քլիքով` https://leps_erevan.ticketscloud.org/. Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը` առանց սպասարկման վարձի, վաճառվում են Երեւանի բոլոր տոմսարկղերում, առանց հավելավճարի և առաքվում են անվճար www.ticketmarket.am +374 93 102 102, ինչպես նաև հասանելի է Գրիգորի Լեպսի համերգի էլեկտրոնային տոմսերի ձեռքբերման տարբերակը: Սիրված կոմպոզիցիաները լսելու և անհավանական էներգիայի լիցքեր ու անմոռանալի էմոցիաներ ստանալու համար հարկավոր է շտապել և ձեռք բերել Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը:

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...