+37496288287

ԲԱՂՐԱՄՅԱՆ 43 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՈՐԾՈՂ MY CITY DENTIST ԿԵՆՏՐՈՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս, Բաղրամյան 43 հասցեում  գործող  My City Dentist ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ներկայացվեցին կենտրոնում գործող բոլոր ծառայությունները.

Կենտրոնը հիմնադրվել է 2013 թ. Երևանում՝ վիրաբույժ -իմպլանտոլոգ Սուրեն Աբրահամիի կողմից,ով հանդիսանում է կլինիկայի գլխավոր բժիշկը։ Կլինիկան միակն է Հայաստանում,որտեղ բուժումն իրականացվում է ամերիկյան մեթոդներով և առաջիններից է,որ մինչ այսօր ակտիվորեն զբաղվում է դենտալ տուրիզմով։ Կլինիկայի գերագույն նպատակն իր այցելուներին լավագույն գնով ԱՄՆ և ԵՄ ստանդարտներին համապատասխան բարձրորակ ատամնաբուժական և էսթետիկ կոսմետոլոգիական ծառայությունների մատուցումն է: Կենտրոնում ամենակարևոր գործոններից մեկը թիմային աշխատանքն է։ Կարևորվում են մասնագիտական
վերապատրաստումները։

Մասնագետները տիրապետում են տարբեր լեզուների։ Իր գործունեության ընթացքում բազմաթիվ հաճախորդներ, որոնցից շատերն արտասահմանցիներ են և ստացել են առցանց անվճար խորհրդատվություն, վստահել են, այցելել և գոհունակությամբ հեռացել կենտրոնից: Ունենալով սեփական լաբորատորիան իր արհեստավարժ տեխնիկների թիմով և օգտագործելով բացառությամբ լավագույն նյութեր՝ My City Dentist կլինիկան դարձել է 50.000- ից ավելի հաճախորդներին առողջ ու գեղեցիկ ժպիտ պարգևող ամենավստահելի մատակարարը։
2014 թ.-ին ՀՀ Առողջապահության նախարարության կողմից My City Dentist կլինիկան ընտրվել է որպես Հայաստանի երեք լավագույն ատամնաբուժական կլինիկաներից մեկը, 2017 թ.-ին՝ «Լավագույն կլինիկա», «Լավագույն վիրաբույժ – իմպլանտոլոգ», «Լավագույն PR -մենեջեր», 2020 թ.-ին՝ «Լավագույն վարկանշային կլինիկա» մրցանակներին։

Կլինիկան հագեցած է նորագույն սարքավորումներով և առաջարկում է ծառայությունների լայն տեսականի՝ թերապևտիկ,
մանկական, օրթոդոնտիկ, օրթոպեդիկ ծառայություններ, լազերային և լուսային սպիտակեցում, վիրաբուժական ստոմատոլոգիա, որոնցից են բերանի խոռոչի հիվանդությունների բուժում լազերային և ոչ լազերային եղանակով, օսթեոպլաստիկա՝ ոսկրային պլաստիկ վիրահատություն, արհեստական ոսկորի տեղադրում, գինգիվոպլաստիկա՝ լնդերի պլաստիկ վիրահատություն, արհեստական լնդի տեղադրում, հայմորիտի՝ հայմորյան խոռոչի վիրահատություն, ապիկոէկտոմիայի և տարբեր տեսակի կիստաների վիրահատություն, 3D ռենտգեն հետազոտության միջոցով ատամների իմպլանտացիա, որի ժամանակ կիրառվում են ամերիկյան և եվրոպական արտադրության բարձրորակ իմպլանտներ՝ նորագույն մեթոդներով՝ լազերային և ոչ լազերային եղանակով, արագ և անցավ, առանց կտրվածքի, այնուհետև
իմպլանտների վրա EXOCAD ծրագրի և CAD CAM թվային սարքի միջոցով տեղադրվում են անհատական աբատմենտներ։

Կլինիկան ունի ռենտգեն հետազոտությունների համար նախատեսված հատուկ սենյակ՝ գերժամանակակից

OPG, RVG, KT սարքավորումներով։ Կենտրոնում իրականացվում են նաև բժշկական կոսմետոլոգիական ծառայություններ՝ գեղեցկության ներարկումներով և երիտասարդացման նորագույն ոչ վիրահատական մեթոդներով, որոնցից են՝ քթի ուղղում և մոդելավորում ոչ
վիրահատական մեթոդներով, ֆիլերների (գելերի )միջոցով շուրթերի ծավալի մեծացում և մոդելավորում, այտոսկրերի մեծացում, քթի կողքերի, աչքերի տակի կնճիռների հարթեցում, բոտոքս՝ ճակատի, աչքերի կողքերի, հոնքերի մեջտեղի հատվածի կնճիռների հարթեցում և հոնքերի ձգում։ Բոտուլինոթերապիա,որն իր մեջ ներառում է հիպերհիդրոզի՝ գերքրտնարտադրության բուժում, միգրենի, մկանային սպազմի բուժումներ, դեմքի խնամք՝ մեզոթերապիա և պլազմալիֆտինգ՝ դեմքի, պարանոցի, դեկոլտեի և ձեռքերի հատվածում, պիգմենտների վերացում, խալերի, ճարպագնդերի,պապիլոմաների հեռացում՝ լազերի միջոցով և այլն: Կոսմետոլոգիական պրոցեդուրաները բացարձակապես անցավ և անվնաս են, որոնց ընթացքում կիրառվում են ամերիկյան և եվրոպական ամենահայտնի ֆիրմաների մաշկը
խոնավացնող և սնուցող պրոֆեսիոնալ նյութեր:

Սուրեն Աբրահամի՝ բժիշկ-ստոմատոլոգ / պարոդոնտոլոգ /վիրաբույժ- իմպլանտոլոգ / բժիշկ-կոսմետոլոգ։ Հանդիսանում է My City Dentist ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնի հիմնադիր տնօրենը, ով արժանացել է 2017 թ.-ի «Լավագույն վիրաբույժ-իմպլանտոլոգ» մրցանակի։ Սովորել և ավարտել է ԵՊԲՀ-ն , այնուհետև վերապատրաստվելով Շվեյցարիայի Zimmer Dental ինստիտուտում ստացել է բժիշկ-իմպլանտոլոգի որակավորում։ Սուրեն Աբրահամին Բժշկական Ավանդական Համալսարանում անգլերենով դասավանդում է արտասահմանցի ուսանողներին, իսկ My City Dentist կենտրոնում անվճար դասընթացներ է կազմակերպում բուժքույրերի համար։

Հասցե ՝ Բաղրամյան 43

Հեռ. ՝ +374 77֊454֊809

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...