+37496288287

2019-Ը ՊԵՏՔ Է ԴԻՄԱՎՈՐԵԼ HIGHLIGHTER-ՈՎ, ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴՈՎ ԵՎ ՓԱՅԼԵՐՈՎ

Օրերս , Գարուն սրճարանում,  fashion blogger Մարիաննա Քաբաբյանը, դիմահարդար Ագա Քանքանյանը և բժիշկ-սննդաբան  Լիլիթ Մարգարյանը ներկայացրեցին, թե ինչպես պատրաստվել Ամանորին՝ պատասխանելով այս հարցերին. ի՞նչ հագնել, ի՞նչ ուտել և ի՞նչպես շպարվել….

Սննդաբան Լիլիթ Մարգարյանն ասաց, որ  պետք է աստիճանաբար կոտրել այն կարծրատիպը, թե Ամանորին պետք է ուտել սառեցված կամ մի քանի օր սառնարանում պահված ուտեստներ… կարելի է Ամանորը դիմավորել առողջ. պատրաստել թարմ բանջարեղեններով աղցաններ՝ հնարավորինս չօգտագործել մայոնեզ և այլ սոուսներ, որոնք վնասակար կլինեն մարսողությանը: Սննդաբանը խորհուրդ տվեց, որ մշտապես հետևենք մեր առողջությանը և զոհ չգնանք մեր սովորույթներին:

Իր հերթին , դիմահարդար Ագա Քանքանյանը, խոսելով այս տարվա թրենդների մասին, ասաց, որ շեշտը պետք է դնել հայլայթերի վրա. Ագան, իր կախարդական  ձեռքերով, հայլայթերի միջոցով ցույց տվեց, որ կարելի է փայլել Ամանորին՝ ծախսելով մի քանի րոպե: Դիմահարդարն ասաց, որ այս տարի ակտուալ է ավելի բնական և խնամված մաշկը, այլ ոչ թե շատ շպարը: Ագան շնորհավորեց բոլորի գալիք Ամանորը՝ մաղթելով, որ յուրաքանչյուր կին փայլի ոչ միայն այդ օրը, այլև ամբողջ տարվա ընթացքում:

Վերջում, Մարիաննան ավելացրեց, որ չնայած այս տարի դեղին խոզի տարի է, բայց նորաձևության տներն առանձնացրել են կոռալը՝ իր բոլոր երանգներով: Նա նաև ավելացրեց, որ եթե նախկինում ակտուալ էր Ամանորին երկար և նուբ զգեստներ կրելը, ապա հիմա կարելի է հագնել նույնիսկ ամուսնու կոստյումը՝ ավելացնելով գոտի կամ որևէ այլ աքսեսուար: Fashion blogger-ը նաև ասաց, որ այս տարի փայլերի տարի է և ինչքան հնարավոր է, պետք է փայլել)))

 

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...