Բավականին երկար բացակայությունից հետո պլիսե հագուստները դարձյալ տեղ կգտնեն Ձեր զգեստապահարանում: Կարծում եմ` բոլորն էլ կհիշեն պլիսե կիսաշրջազգեստները:Հինգ տարի առաջ այդ գործվածքից զգեստներն ու կիսաշրջազգեստները գրեթե բոլորիս նախընտրելի հագուստի տարբերակներներից էին: Ժամանակակից մոդելավոողներն ու ոճաբանները` մոռացնելով հինը, նորովի բացահայտեցին պլիսե հագուստի անգուգականությունը:
Պլիսե միդիներ` կաշվից
Շրջազգեստեի այս տեսակը շատ հարամարէ ձմռան համար: Այն համադրելով կանացի գործվածքից պատրաստված ժակետի կամ տրիկոտաժե վադալազկաների հետ: Յուրահատուկ տեսք կստանա, եթե այն կրեք զամշից կարված երկարաճիտք կոշիկներով:
Փայլուն պլիսներ
Կիսաշրջազգեստի այս տարբերակը, ավելի առկայծող ու գրավիչ է, սակայն այս տեսակը թույլ է տալիս փայլուն գործվածք կրել ոչ միայն երեկոյան միջոցառումների գնալիս, այլև` առօրյայում: Այս տեսակը ներդաշնակորեն համադրվում է սպիտակ վերնաշապիկների, բրդյե կարճ բլուզների և բաճկոնների հետ: Այս կերպարը կարելի է ամբողջացնել ոչ միայն սապոկներով, այլև` սպորտային կոշիկներով: Գլխավորն այն է, որ հիշեք` երկու փայլող իր երբեք չի կարելի կրել միասին:
Նկարազարդ պլիսներ
Շրջազգեստի այս տեսակը առաջիկա նորաձևության հիթերից է: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս այն կրել հենց այս պահից սկսած: Այն յուրահատուկ տեղ կզբաղեցնի Ձեր զգեստապահարանում: Եթե գործվածքը շատ է բազմագույն , ապա բլուզն ընտրեք կիսաշրջազգեստում եղած գույներից որևէ մեկին համապատասխան:
Պլիսե վառ կիսաշրջազգեստներ
Որքան էլ անհավատալի թվա, սակայն ոչ միայն տաք եղանակին, այլև ձմռանը կրող եք կրել վառ գույնի պլիսներ` երկար սվիտերով և վերարկուի և թափվող վերարկուի հետ: Այս տարբերակի համար ճիշտ կլինի ընտրեք դարձյալ երկարաճիտք կոշիկների կամ Lofer տեսակի կոշիկների հետ: Տաից դուրս գալիս չմոռանաք շրթներկի և կլաչի մասին:
Պաստելային պլիսներ
Ինչպես վառ պլիսեները, պլիսի այս տեսակը ևս կարելի է կրել ինչպես ամռանը, այնպես էլ ձմռան խստաշունչ եղանակին: Կարևոն այն է, որ հիշեք` այն պետք է կրել համապատասխան գույն ունեցող տաք զուգագուլպաների, մոխրագույնի, սառը կապույտի, վարդագույնի կամ մեղրագույն երագերով վերնաշապիկների կամ բլուզների հետ:
Պլիսե զգեստներ
Պլիսե զգեստներ ընտրելիս կարելի է օգտվել ոչ միայն պաստելային որևէ գույնի, այլև` մոխարգույնի, մուգ կապույտի և մանուշակագույնի գունապնակից: Որպեսզի չցրտահարվեք, զգեստը կրեք բրդե երկար ժակետով: Չմոռանաք այդ ամենին ավելացնել նաև համապատասխան զարդերն ու կլաչը: Այս կերպարի համար ընտրեք ուղիղ հարդարված սանրվածք: