2017-ի դիմահարդարման և վարսահարդարման թրենդները տարբեր արտաքինով աղջիկների համար-գտեք ձեզ համապատասխանը այստեղ։(Խորհուրդները առօրյա դիմահարդարման համար են։)
Շիկահեր – Այս սեզոնին նորաձև է բնական գեղեցկությունը,իսկ շիկահերների դեպքում անհրաժեշտ է ամեն կերպ ընդգծել դեմքի նրբությունը։ Դիմահարդարման ժամանակ նախապատվությունը տվեք տաք երանգներին։
Ցերեկային ժամերին ձեր տեսքը իդեալական կդարձնի հետևյալ համադրությունը՝ ոսկեգույն (թեթև փայլով) ստվերափոշի,սև փարթամ թարթիչներ,նուրբ վարդագույն երանգով կարմրություն հաղորդեք դեմքին` ընդգծելով այտոսկրերը և ավելացրեք տաք երանգով փայլ շուրթերին։
Երեկոյան կարող եք շուրթերը ներկել վառ կարմիր փայլով և բաց մոխրագույն ստվերանորկով ընդգծել աչքերը։
Նորաձև թեթև ալիքներով թափվող վարսերը ձեր տեսքին կհաղորդեն նրբություն`օրվա ցանկացած ժամի։ Իսկ եթե ցանկանում եք փոփոխություններ, այս սեզոնին շատ ակտուալ են մինչև հայելային փայլի ուղղված վարսերը։
Knar Jouette