2017-ի դիմահարդարման և վարսահարդարման թրենդները տարբեր արտաքինով աղջիկների համար – գտեք ձեզ համապատասխանն այստեղ։ (Խորհուրդները առօրյա դիմահարդարման համար են։)
Սևահեր– Ինչպես գիտենք մուգ վարսերը պահանջում են խիտ դիմահարդարում և այս սեզոնին էլ բացառություն չի լինի։ Մուգ ընդգծված աչքեր և մարմնագույն շուրթեր -սա ամենանորաձև տարբերակն է մուգ վարսերով աղջիկների և կանանց համար։
Սևահերներին խորհուրդ է տրվում անպայման թաքցնել դեմքի անհարթությունները և մեծ ուշադրություն դարձնել աչքերի հատվածին․անպայման օգտագործեք կոնսիլեր և դեմքի անհարթությունները թաքցնող այլ միջոցներ։ Ցերեկային ժամերին աչքերը թույլ ընդգծեք տաք ոսկեգույն կամ սառը արծաթագույն ստվերաներկով և գծեք բարակ սլաքներ, իսկ շուրթերը ներկեք ձեր շուրթերի գույնին՝ առավել մոտ տաք երանգով։
Երեկոյի համար ակտուալ են աչքերին մուգ նկարված սլաքները և սառը կարմիր երանգով շուրթերը։ Եվ, իհարկե, վերջում հարթեցրեք վարսերը մինչև հայելային փայլի և բարձր հավաքեք, այսպես դուք կընդգծեք ձեր վարսերի գույնը և դեմքին կհաղորդեք թարմություն, իսկ երեկոյան կարող եք թողնել, որ վարսերն ազատ թափվեն։
Knar Jouette