Հենց տարվա սկզբից արդեն իսկ այս գույնը գրավեց մեր ուշադրությունը, քանի որ նա միևնույն ժամանակ հասարակ, բայց և այնպես հարուստ գույն է: Նրա հետ կարելի է համադրել գրեթե ցանկացած գույն և ոճ: Մոխրագույնը վերջերս կարող ես հանդիպել ամենուրեք. և՛ հագուստի, և՛ սանրվածքների, և՛ մատնահարդարման մեջ: Դե ինչ, տեսնենք թե ի՞նչպես ճիշտ համադրել տարվա գույնը՝ գեղեցիկ լուքեր ստանալու համար: