11 ՀԱՐՑԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՇՈՂԵՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
1-Միանգամից սուրճ եմ խմում։
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
2-Հնդկաձավար։
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
3-Սև։
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
4-Բիթլզ-Yesterday:
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
5-Գարսիա Մարկես-Սերը ժանտախտի օրերին։
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
6- ОРТ հեռուստաընկերության Наедине совсеми հաղորդումը։
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
7-Անընդհատ կարճ կիսաշրջազգեստը ներքև իջեցնելը։
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
8-Աշխատանքի վայրի փոփոխումը։
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
9-Ճաղերով բարձրացել եմ 2-րդ հարկ, ոտքս սայթաքել է և ստացել եմ վնասվածք։
10. Ի՞նչից եք վախենում
10-Մենակ մնալուց։
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
11-Երևի ավելի հանգիստ կապրենք և շատ ժամանակ կանցկացնենք մեր սիրելի մարդկանց հետ: