11 ՀԱՐՑԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ
1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
– Առանց սուրճի օրս չի սկսվում:
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
– Լոռի պանիր
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
-Սև
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
– Արթուր Գրիգորյան-«Ծով»՝ Նարե Գրիգորյանի կատարմամբ:
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
– Փոքրիկ Իշխան
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
– Ֆուլ Հաուս
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
– Ես ներվային չեմ )))
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
– Երբ անընդհատ իմ անունները փոխվում են:
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
-Չեմ արել, ուղասկի սիրել եմ ու եղել սիրված:
10. Ի՞նչից եք վախենում
– Վախեր շատ կան, միգուցե դրանք անհանգստություններ են, միգուցե նաև վախեր` ունեցածդ կորցնելու…
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
– Կերջանկանամ և շատ նկարներ կտպեմ..)