11 հարցին պատասխանել է դերասան, ռեժիսոր Կարո Բալյանը
1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
Արթնանալուց հետո միշտ պառկած ինչքան ուժ ունեմ ձգվում եմ…
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
Պանիրը ու Նութելլան ))
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
Կապույտ գույնը.. պարտադիր ..
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
Բրեգովիչի ու Վիսոցկու ցանկացած կատարում
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
Ամեն գիրք էլ մի բան փոխում է մարդու մեջ.. ժամանակավոր, բայց փոխում է … այլապես չես կարող կարդալ վերջացնել
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
Չկա այդպիսի ծրագիր ))
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
Երբ ափսեիս մեջ հակառակ իմ կամքի ուտելիք են դնում
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
Մտածում եմ..չեմ կարողանում գտնել դուր չեկող բան
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
Չէ էլի.. էդ իմն ա..չասեմ
10. Ի՞նչից եք վախենում
Անորոշությունից
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
Հեռախոսն էլ հո կմնաº