11 ՀԱՐՑԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԴԵՐԱՍԱՆ ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆԸ
1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
1. Սուրճ եմ խմում, լվացվում եմ, տանից գնում եմ))
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
2. Պանիր
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
3. Սև
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
4. Շատ կան նման երգեր։
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
5. Չկա նման գիրք։ Նույնիսկ չեմ կարող մտաբերել, թե վերջին անգամ երբ եմ գիրք կարդացել և դա շատ վատ է։
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
6. National Geographic-ի կամ Discovery-ի բոլոր հաղորդումները նայում եմ մեծ հաճույքով, որովհետև ինֆորմացիոն են և շատ բան կարող ես սովորել այդ հաղորդումներից։
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
7. Նյարդայնանում եմ այժմյան աղջիկների մեծամասնության հեշտ հասանելի լինելուց։
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
8. Հոգնեցնում է, երբ ամենուր ուշադրության կենտրոնում ես լինում, թերևս միայն դա։
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
9. Կռվել եմ նրա դասարանցիների հետ, նրանք շատ էին, իսկ ես մենակ։)))
10. Ի՞նչից եք վախենում
10. Անբուժելի հիվանդություններից և միջատներից։
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
11. Կսկսեմ կարդալ, շփվել հարազատներիս հետ, ապրել լիարժեք կյանքով, առանց անիմաստության վրա ժամանակ ծախսելու։ Ինտերնետ կախվածությունը վատ բան է ու, ցավոք, ես նույնպես տառապում եմ դրանով։