11 հարցին պատասխանել է հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը
-Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
-Ամեն առավոտ պարտադիր կանգնում եմ հայելու առաջ ու պուպուշ խոսքեր ասում ինքս ինձ՝ սիրունս, հրեշտակս, ապրես, որ ծնվել ես։ Հետո հագնում եմ որևէ հետաքրքիր զգեստ, պարտադիր բարձր կրունկներ։ Որովհետև եթե դու հագնում ես «ծակ կալգոտկա» շալվարի տակից ու մտածում, որ ոչ մեկ չի տեսնի, միևնույն է դու «ծակ կալգոտկայով» աղջիկ ես:
-Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
-Պանրի բոլոր տեսակները կա մեր սառնարանում։ Ես պանիրը դնում եմ պանրի մեջ՝ պանրով փաթաթում ու ուտում։
– Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
-Կանաչի բոլոր երանգները։
-. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
– Տիգրան Համասյան «Լքելով Փարիզը»։
– Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
-Դրանք շատ են։ Մի գիրք չի կարող դա անել։
-Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
-Էնիմալ փլանեթով ցանկացած ֆիլմ ձիերի ու դելֆինների մասին։
– Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
-Առարկաների վրա դեռ չեմ նյարդայնանում, ծերունական մառազմի չեմ հասել դեռևս։ Նյարդայնանում եմ, երբ զանգում եմ ու մտերիմ մարդիկ անհասանելի են լինում։ Ինչ ասես մտածում եմ այդ պահին՝ մեռել է, վթարի է ենթարկվել, գայլերը կերել են, դինոզավրերը հոշոտել։ Չգիտես ինչու, այն հանգամանքը, որ կարող է մարտկոցը նստած լինել, իմ մտքով չի անցնում։
-Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
-Գրիմը։ Ատում եմ հեռուստագրիմը։ Հետո քերում ես դեմքիցդ այդ բառի ուղղիղ իմաստով։
– Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
-Շարունակել եմ երջանկություն գեներացնել։
-Ի՞նչից եք վախենում:
– Վախենում եմ ծերանալուց: Անզօրությունից։
-Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
-Ես ունեմ իմ գրքերը։ Ուզում է անհետանա, ուզում է չանհետանա։