11 հարցին պատասխանել է դերասան Արամ Ավետիսյանը

1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
– Ամեն առավոտ, երբ բացում եմ աչքերս,առաջին բանը որ անում եմ` Աղոթում եմ ու շնորհակալություն հայտնում Աստծուն որ նորից արթնացել եմ )
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
– Ուտել շատ եմ սիրում, մանավանդ` քաղցր : Ամռանը միշտ պաղպաղակ եմ ունենում կամ գոնե շոկոլադ 

3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից
– Շատ եմ սիրում` կանաչ, դեղին,սպիտակ, ու կապույտ գույները ) Հագուստ ընտրելիս նախընտրում եմ հենց այդ գույները ,բայց երբեմն լինում են բացառություններ, երբ նվերներ եմ ստանում այլ գույների մեջ )))
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել
-Շատ եմ սիրում լսել երգեր: Հիմնականում լսում եմ ժողովրդական երգեր ու Pop ))) երգերը բազմազան են, որոնք լսում եմ ու միշտ կախված է իմ տրամադրությունից ) Բայց երգ, որը գրեթե ամեն օր լսում եմ ` Անդրե` 《Դժվար պահին》 և Beyonse` 《Running》 :
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
– 《Աստվածաշունչ》 《Փոքրիկ Իշխանը》
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
– Անկեղծ կան հաղորդումներ, որոք չեմ նայում կամ միանգամից փոխում եմ միայն նրա համար, որ ոչ մի հետաքրքիր ու բացահյտող բան չկա : Կամ գուցե չսիրեմ հաղորդավարին և դա էլ պատճառ դառնա որպեսզի փոխեմ ալիքը )
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
–Չեմ սիրում մարդկանց, ովքեր չարաշահում են իմ վստահությունը, չեմ սիրում երբ խաբում են )
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
– Շատ եմ սիրում մասնագիտությունս, եթե չսիրեի՝ հաստատ 4 տարի անիմաստ ժամանակս չէի վատնի և չէի սովորի )
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
-Այս հարցը կարդալիս ժպտացի . ուզում էի հիշել նման արարք, բայց հիշեցի, որ դեռ չեմ սիրել))
10. Ի՞նչից եք վախենում
– Վախենում եմ օձերից ու կարիճներից
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
– Համացանցը իսկապես կախվածություն է առաջացնում: Ժամանակի մեծ մասը իսկապես համացանցում եմ: Շփվում եմ ընկերներիս հետ, կարդում նորություններ, հետևում անցուդարձին: Կարծում եմ սկզբում մի քիչ դժվար կլինի համացանցի բացակայությունը , բայց ոչ անտանելի… ))) Ամեն ինչ ժամանակի խնդիր է: